ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հյուրընկալել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամներին
Այս օրերին ՀՀԿ անդամներից այցելել են Արցախ: Այցելության շրջանակում հանդիպում են ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ին:
Այս օրերին ՀՀԿ անդամներից այցելել են Արցախ: Այցելության շրջանակում հանդիպում են ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ-ին:
Դեկտեմբերի 15-ին Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԱԺԿ ղեկավար կազմի և Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի պատվիրակության հանդիպումը: Ողջունելով գործընկերներին Ստեփանակերտում՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ բարձր է գնահատում նախորդ տարիների համատեղ գործունեությունը հայկական երկու հանրապետությունների խորհրդարաններում և այդ տարիներին ձևավորված հարաբերությունների հիմքով վստահության միջավայրում […]
Ես ու իմ կուսակցությունը կապ չունենք «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանին ձերբակալելու հետ, իսկ դատական պրոցեսը, որն ընտրություններից հետո հարուցվել է ԼՀԿ-ի հայցով, բոլորովին այլ հարթությունում է պետք դիտարկել, ասուլիսի ժամանակ ասաց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: «Ես պարոն Ասլանյանի հետ ունեմ շատ ջերմ, մարդկային լավ հարաբերություններ։ Պարոն Ասլանյանն անձամբ գիտի, որ մենք […]
ՔՊԿ-ի և Հայկ Մարությանը միջև եղել է միջնորդավորված պայմանավորվածություն, որ մինչև դեկտեմբեր ՔՊԿ-ն հանդուրժում է Հայկ Մարությանին, և դրանից հետո նա պետք է հեռանա, լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին իր ունեցած տեղեկությունները հրապարակեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա ընդգծեց՝ իր ունեցած տեղեկությունները համընկան այս օրերին ծավալվող իրադարձությունների հետ։ […]
Իրականում մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ «Թե՛ ներքին շուկայում, թե՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում ենք գործիքներ գտնել, որպեսզի կարողանանք գնաճը զսպել։ Որոշակի ապրանքատեսակների նկատմամբ ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, դա հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը զուսպ գնաճ ունեն», – ասաց […]
ՀՀ ԿԳՄՍ նախարար Դերենիկ Դումանյանը տեղյակ չէ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ ավագանու «Իմ քայլը» դաշինքը անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել։ «Ձեզնից տեղեկացա դրա մասին։ Չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրաբար կարծիքների հայտնելու կարիք չկա», – ասաց նախարարը։ Հարցը, թե ինչպե՞ս է գնահատում քաղաքապետի աշխատանքը, վրդովվեցրեց նախարարին։ «Խնդրում եմ ոլորտային հարցեր տվեք։ Ես ինձ […]
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել են Երասխ-Ջուլֆա-Ուրդուբաթ-Մեղրի-Հորադիս երկաթուղու կառուցման պայմանավորվածությունը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ զբաղվող եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աշխատանքային խմբի քննարկումների արդյունքում: «Այդ պայմանավորվածությունն արձանագրվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման […]
Հայաստանում դեկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 180 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343 157-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 7874 է: Նախորդ օրը կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 16-ի դրությամբ […]
Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախում քաղաքական, հասարակական մակարդակում և պարզապես միջին վիճակագրական արցախցու համար թիվ մեկ օրակարգային հարցն անվտանգությունն է։ Յուրաքանչյուր հարց պտտվում է անվտանգության համակարգերի, Արցախի վերջնական կարգավիճակի և ապագայի նկատմամբ անորոշության համատեքստում։ Զարգացման, սոցիալական, ենթակառուցվածքային ծրագրերը կարևոր են, մարդիկ դրանց անհրաժեշտությունը զգում են, սակայն մեկ է՝ ցանկացած կարևոր որոշման հիմքում […]
Դուրս եկա քրեակատարողական հիմնարկից. ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա, որպեսզի ամբողջությամբ մեկուսացնի իր ընտանիքից և ընկերներից: Այս մասին Facebook-ի իր էջում կեսգիշերին գրել է հասարակական գորիչ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: Նա, մասնավորապես, նշել է. «Եվ սա այն դեպքում, երբ ես հայտնել էի, որ մի քանի օրից Նարեկ Մանթաշյանի […]
























