13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ձեզ երեւի հոգեհարազատ են Բաքուն եւ Անկարան. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչն ասում է՝ եթե առիթ լինի ,պատրաստ ենք Բաքու եւ Անկարա գնալ։   Դե դուք հո Ստեփանակետ ու Ասկերան չե՞ք գնա։ Ձեզ երեւի հոգեհարազատ են Բաքուն եւ Անկարան»։

Փարաքարում լարված իրավիճակ է. ոստիկանները բերման ենթարկեցին ճանապարհը փակել փորձող քաղաքացիներին

Փարաքար համայնքում լարված իրավիճակ է։ «Ապրելու երկիր» կուսակցության ներկայցուցիչները հայտարարում են, որ քաղաքապետ է ընտրվել է իրենց կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։  Ավագանու անդրանիկ նիստին, որը երեք օր առաջ է տեղի ունեցել, իրավական խնդիրներ էին առաջացել։ Ընտրություններին մասնակցած մյուս՝ «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչներ էլ պնդում են, թե հաղթել է իրենց թեկնածուն։ Վոլոդյա Գրիգորյանի՝ Փարաքարի համայնքապետի պաշտոնը ստանձնելու […]

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների ու ՀԿ-ների հարցերին

Վաղը՝ դեկտեմբերի 24-ին ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին, ֆեյսբուքյան գրառմամբ այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   «ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչև ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին և հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց: Հարցուպատասխանի մոտավոր տևողությունը՝ 2 ժամ», […]

«Ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, հորդորում եմ մինչ այդ ինձ բերման չենթարկել՝ հանուն մի հոգեշեղված դավաճանի հաճույքի». Նարեկ Սամսոնյան

«Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հրավիրվել եմ Ոստիկանություն նոր գործով Տեղեկացնում եմ, որ այսօր նորից հրավիրվել եմ Ոստիկանություն բացատրություն տալու: Ոստիկանության ներկայացուցչի հետ պայմանավորվել ենք այսօր 18-ի սահմաններում ներկայանալ և բացատրություն տալ: Ասեմ, որ ես պատրաստվում եմ ներկայանալ ոստիկանություն նշված ժամին, ոստիկաններին հորդորում եմ մինչ այդ չանել այն ինչը արեցին […]

Պետք չէ դանակը ոսկորին հասնի, նոր տեղից շարժվենք. կորոնավիրուսի հաջորդ ալիքն անխուսափելիորեն գալու է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը բավական լավ է: «Երեկ գրանցվել է 129 նոր դեպք, մահվան 15 դեպք է արձանագրվել», – նշեց նախարարը: Նրա խոսքով՝ եթե նախատոնական ու տոնական օրերին էլ փորձեն պահպանել հակահամաճարակային կանոնները, ապա իրավիճակը կկարողանան կայուն վիճակում պահպանել: Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում «Օմիկրոն» շտամ դեռ հայտնաբերված […]

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին և ԱԺ աշխատակազմին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել պատգամավորներին և խորհրդարանի աշխատակազմին պարգևատրելու մասին։ «Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների: Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը», – նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ։

Հայաստանը 200 հազար դեղաչափ Pfizer պատվաստանյութ ձեռք կբերի

Կառավարությունը Pfizer պատվաստանյութի ձեռքբերման համար Առողջապահության նախարարությանը հատկացրեց 1,2 մլրդ դրամ: Հայաստանը ձեռք կբերի 200 հազար դեղաչափ Pfizer. այն մինչև տարեվերջ կներկրվի Հայաստան: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ նվիրատվության խոստումներ էլ ունեն ու էլի խմբաքանակ կստանան: 

Կառավարությունը ավելացրել է ոստիկանության պարգևատրման ֆոնդը 500 մլն դրամով

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում  առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար: Որոշման նախագծում ասվում է. «ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա բյուջեի արդյունավետ և խնայողաբար կատարման արդյունքում տնտեսված և […]

Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է․ հայտարարություն

ԱԺ «Հայաստան» և »Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հաշվի առնելով տարածված տեղեկությունները՝ հայտնում ենք, որ Ալեն Սիմոնյանի կողմից ընդդիմադիր խմբակցություններին փոխանցվել է Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպում անցկացնելու առաջարկություն: Հիշեցնենք, որ դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձևաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս մանիպուլացվում […]

Ուր է գնում Հայաստանը. պաշտոնյաների ուշագրավ հայտարարությունները. «ժողովուրդ»

Մինչ Հայաստանի քաղաքական շրջանակներն ու հասարակությունը զբաղված էին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացով, Հայաստանի պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, որոնք կարեւոր եւ որոշիչ են Հայաստանի համար: Նախ՝ Վրաստան այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Պարսից ծոց – Սեւ ծով միջազգային տրանսպորտային երթուղու գործարկման մասին: «Ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա երկու նախագիծ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի