01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված՝ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է. Վահան Քերոբյան

Ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է, լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված հանրային սննդի ոլորտում տիրող իրավիճակին:

«Կան ոլորտի ընկերություններ, որոնց մոտ շատ քիչ է ընկել՝ հաշվի առնելով հաճախորդների բազան, բայց դեպքեր կան, որ ավելի շատ է ընկել», – ասաց նա:

Նախարարը նշեց, թե ուշադիր հետևում են իրադրության զարգացմանը և եթե տեսնեն, որ վիճակը դուրս է գալիս նորմալի սահմաններից, ապա համատեղ ուժերով որևէ այլ մոտեցում կնախատեսեն։

Այս պահին համարում ենք, որ «Օմիկրոնի» վայրագ տարածմանը զուգընթաց բավական ճիշտ է սահմանափակումը», – նշեց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ անկումը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա, սակայն, եթե կորոնավիրուսային իրավիճակը դուրս գա վերահսկելիության սահմաններից, ապա ազդելու է ոչ միայն տնտեսության, այլև մարդկանց առողջության ու կյանքի վրա, հետևաբար, փորձում են որոշումները բալանսավորված կայացնել։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ