22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին պետտուրքի վճարումից ազատումը կոչված է՝ զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան. պարզաբանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պարզաբանում է տարածել հոդվածի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հօգուտ Երևան-Ստամբուլ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ընկերության ուղևորներին ազատել է պետական տուրքի վճարումից:

«Համաձայն «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի՝
զ) օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, որոնք սույն կետով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ առևտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթեր են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում:

Սույն կետով նախատեսված արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմանները բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից: Սույն կետով սահմանված արտոնությունների կիրառման համապատասխան ժամկետների, այդ թվում՝ երկարաձգման, ավիափոխադրողի, չվերթերի հաճախականության պահանջների և չսպասարկվող ուղղության վերաբերյալ, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Նշված կարգավորումը նշանակում է, որ այն ավիաընկերություների ուղևորները, որոնք մեկնում են այն օդանավակայաններ, որտեղ վերջին 12 ամսվա ընթացքում ավիափոխադրումներ Երևանից չեն իրականացվել, ազատվում են պետական տուրքի (որը կազմում է 10 000 ՀՀ դրամ) վճարումից։

Նշված արտոնությունները վերաբերում են բոլոր այն ուղևորներին, որոնք համապատասխանում են վերոգրյալ օրենքի պահանջներին։

Օրենքով նախատեսված արտոնությունը կոչված է զարգացնելու ուղևորահոսքը դեպի Հայաստան և խթան է հանդիսանում ուղևորահոսքի աշխարհագրության ընդլայնմանը։

 
 
 

Ինչ վերաբերում է Տաթևիկ Ռևազյանին, ապա նա 2021 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանի համաձայն գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։
Նշված ժամանակահատվածում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պարտականությունների կատարումը դրված է կոմիտեի նախագահի տեղակալ Միհրան Խաչատրյանի վրա», – նշված է պարզաբանման մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ