07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՇԵԽԵՐ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Շեխերը տեղաբաշխված է Արցախի հարավարևելյան հատվածում՝ Մարտունի շրջկենտրոնից 45 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 42 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է և ունի 935,1 հա տարածք, որից 513,13 հա գյուղատնտեսական նշանակության է, իսկ 303,96 հա՝ անտառային հողեր։ Գտնվում է ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։
 
Գյուղի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ` «Ղուզե բաղ», «Օխտն», «Թամամեն», «Հաղթանակ», «Գյոզ» և «Խոզին»։ Գյուղում կան 4 հուշարձաններ՝ սրբատեղի «Փիր բաբ» 16-17-րդ դդ․, խաչքար «Փիր բաբ» ևս 17-րդ դարի երկու խաչքար։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 22-ին Արցախի պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Շեխեր գյուղի մատույցներում թեժ մարտեր են ընթացել։
 
Օկուպացիայից առաջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 407 մարդ, կար 110 տնտեսություն։
Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ավելի կոնկրետ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 77 աշակերտներ»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ