13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Չմոռանաք Ալիեւի հետ «հարգալից հարեւանություն» անել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե եթե «կանեք էն,ինչ կուզեք»,ուրեմն նենց արեք՝ ադրբեջանցիները Շուշին ու Հադրութը , Դադիվանքն ու Ծիծեռնավանքը վերադարձնեն,Հայաստանի սահմաններից «ռադները քաշեն», իսկ թուրքերին էլ ասեք՝ «թափով» ճանաչեն Հայոց ցեղասպանությունն ու հրաժարվեն «Սյունիքի միջանցքի» գաղափարից։ Մեկ էլ չմոռանաք Ալիեւի հետ «հարգալից հարեւանություն» անել։ Այ դա շատ «կարեւոր» է…» […]

ՀՀ-ն դառնալու է մեծ միջանցք. ո՛չ բիզնեսն է մերը լինելու, ո՛չ անվտանգությունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, այսօրվա աշխարհակարգն այլևս վերահսկելի չէ, և եթե այժմյան անվտանգային ճարտարապետությունը, որը խարխլվում է, ինչի մասին խոսում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն, Աստված մի արասցե, ամբողջությամբ չգործի, ՀՀ-ն կախման կետ չի ունենալու և սեփական անվտանգային միջավայրը չի կարողանալու պաշտպանել թուրք-ադրբեջանական էքսպանսիայից:  «Դարպասները բաց են լինելու, և […]

Ես ծանոթ եմ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի մասին հայկական կողմի առաջարկներին. ԱԺ փոխնախագահ

Տիրապետում եմ այն տեղեկատվությանը, թե ինչ առաջարկություններով է հայկական կողմը հանդես եկել սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի հետ կապված, որոնց մասին խոսել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հունվարի 18-ին ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից խորհրդարանի փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Նա պարզաբանեց, որ ծանոթ է այդ […]

Խայտառակություն է այս ջարդված վիճակում խոսել հայ-թուրքական հարաբերություններից, էլ չասեմ բիզնես անելուց. Ա. Զաքարյան

2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրելիս Հայաստանը ժողովրդավարական էր, իշխանությունները ժողովրդի համախմբման մասին մտածում էին. Սերժ Սարգսյանը նախաձեռնեց համահայկական այցելությունների շարք գրեթե բոլոր խոշոր սփյուռքյան համայնքներում, դա շատ նորմալ պրոցես էր: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով, այդ ժամանակ աշխարհը հասկանում էր, որ Հայաստանն […]

«Ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն այստեղ է կրթություն ստացել»․ Ամերիկացի ֆիզիկոս

«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն […]

Հայաստանի իշխանություններն ականջալուր են լինում Ադրբեջանի հորդորներին և մեր ԶՈՒ-ն շարունակում է գտվել այնպիսի վիճակում, որը չի բավարարում ՀՀ քաղաքացիներին. Պատգամավոր

Քաշաթաղի և Քարվաճառի հանձնումից հետո սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ են ստացել Սյունքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մի շարք բնակավայրեր, այս իրավիճակում ևս 1-2 կմ հետ գնալը ոչ միայն կորուստ է հայրենիքի, այլ խնդիր է նաև ռազմավարական և ռազմական տեսանկյունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ Ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԱԳՆ հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակի հետագա սրացումից խուսափելու […]

Ինքն իր համար՝ մինչև նոր աղետ

Վերջին աղետից մինչև հաջորդը Հայաստանն ապրում է ինքնահոսով։ Կա Նիկոլ՝ ինքն իր համար, իր անձնական հեռանկարի խնդիրներով զբաղված, կա պատահական մարդկանցից կազմված, ինքն իր համար կառավարություն, որը մեծ հաշվով ոչ մի բան չի անում, կա ինքն իր համար ՔՊ մեծամասնություն՝ կազմված տարբեր տեսակներից՝ քացի տվող, ավելի սոլիդ, շփոթված, կասկածը մեջը, հստակ շահ հետապնդող և այլն։ […]

Այստեղ էլ նախարարի «շոկային օպտիմիզմը» չաշխատեց․ «168 ժամ»

«168 ժամ»-ը գրում է․ Ներդրումների հորդելու մասին ժամանակին հայտարարող նախարարն այլևս չի խոսում այդ մասին։ Ինչպես երկնիշ աճի դեպքում, այստեղ էլ նրա «շոկային օպտիմիզմը» չաշխատեց։ Ներդրումներն այդպես էլ չհորդեցին։ Հրապարակվել են օտարերկրյա ներդրումների վերաբերյալ պաշտոնական տվյալները, ու դրանք վկայում են, որ ներդրումները շատ հեռու են բավարար լինելուց։ Ճիշտ է, տարեկան ցուցանիշները դեռ հայտնի չեն, վերջին […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք. մահացել է 2 քաղաքացի

Հայաստանում հունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 հազար 145 դեպք, որից 333 հազար 716-ը`առողջացած, 8022-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4891 բուժառու:  Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 4597 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի