09 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Իշխանությունը գրոհում է Երևանի քաղաքապետի դեմ. «Փաստ»

 Երեկ առավոտյան մինի-կոլապս էր Երևանի կանգառներում: Բանն այն է, որ հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չէին աշխատում. վարորդները գործադուլ էին անում: Ինչպես պարզվեց, նրանք, մասնավորաբար, պահանջում էին աշխատավարձի բարձրացում, ինչպես նաև, ըստ քաղաքապետարանի պարզաբանման, «որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ և ուղեվարձերից «սև» եկամուտ»։ Ի […]

Էլ չի ուզում վարչապետ լինել, ուզում է դառնալ նախագահ. «Փաստ»

Ինչպես երևում է, սահմանադրական փոփոխությունների ու մասնավորաբար նախագահական կառավարման անցնելու թեման առարկայանում է: Մենք ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ այս հարցը գործող իշխանությունների համար շարունակում է մնալ օրակարգային: Եվ ահա, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել Սահմանադրության փոփոխությունները նախապատրաստող նոր հանձնաժողով: Ավելին, մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ հանձնաժողովի կազմը ձևավորելու […]

Իշխանությունը որոշել է իմպիչմենտ հայտնել «հակահեղափոխական» Հայկ Մարությանին․ «Հրապարակ»

«ՔՊ-ական թիմում կարգազանցները դաժանորեն պատժվում են՝ գործի է դրվում տվյալ պաշտոնյային «փչացնելու» գործիքակազմը։ Լավագույն ձեւը, իհարկե, մամուլն է եւ ֆեյսբուքյան արշավները, որոնք կիրառվում են ինչ-որ նախարարի կամ պատգամավորի դեմ, իսկ ամենից հաճախ՝ Երեւանի քաղաքապետի։ Դժվար է ասել, թե Փաշինյան-Հայկ Մարության վերջին սրացումն ինչով է պայմանավորված։ Գուցե այն դրական կարծիքներն են պատճառը, որ հնչում են նոր […]

Վարչապետը պարապ է․ «Հրապարակ»

«Երեկ՝ վաղ առավոտից, Էջմիածնում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն էր իրականացնում։ Տասնյակ ոստիկանական մեքենաներ, կարմիր բերետավորներ քաղաքը պաշարել էին, հեռացրել Վաղարշապատի Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց տանող ճանապարհի մայթեզրի ավտոմեքենաները եւ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ դպրոցի բակում ոստիկանական պատ կազմել։ Փաշինյանն Էջմիածին էր գնացել՝ մասնակցելու նշված դպրոցի վերաբացման արարողությանը: Այսինքն՝ անգամ նոր դպրոց չի կառուցվել, այլ […]

Ընդդիմությունն օգտվելու է իրեն ընձեռնված բոլոր գործիքներից. փորձելու ենք վերադարձնել արժանապատվությունը. Հայկ Մամիջանյան

Իշխանական խունտայի ներկայացուցիչների պարագայում բարոյականության մասին խոսելը մի փոքր ռոմանտիզմ է հիշեցնում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի, հակառակ ընդդիմության պահանջներին, մինչ այս պահը հրաժարական չներկայացնելուն։ «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կանեն այսուհետ Ալեն Սիմոնյանը և իշխանական թիմը, իրենց անելիքն է, իսկ ընդդիմությունն օգտվելու […]

Իշխանության կողմից խաբեության շարունակական գործողությունները Հայաստանն անընդհատ պահելու են ներքին և արտաքին ցնցումների մեջ․ Արտակ Զաքարյան

Սահմանային շարունակվող լարված վիճակը ցույց է տալիս, որ բանակցություններում կապիտուլյանտները չեն կարողանում Հայաստանի շահերից բխող օրակարգերն այնպես ձևակերպել, որ Ադրբեջանի համար այլընտրանքներ չմնան։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին։ «Ըստ էության, գոյություն ունեցող հակասությունները բերում են նրան, որ Ադրբեջանը, շատ հեշտությամբ օգտվելով սրանց թուլամորթությունից, […]

Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ […]

Գերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարությունները կարող են ազդեցություն ունենալ. Եղիշե Կիրակոսյան

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Այս պահին էլ շարունակվում են։ Եվրոպական դատարանի կոնտեքստում մենք շարունակում ենք աշխատել ու վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ ու ընդամենը երկու օր առաջ ներկայացրել էինք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում ու […]

Իշխանության համար մարդիկ կարևոր են միայն զորակոչվելու և պատերազմ տանելու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտ 1 ամիս առաջ, 44-օրյա պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած քաղաքացի էր դիմել, ով տեղեկացրել էր իր նկատմամբ իրականացրած անարդարացի վերաբերմունքի և կամայականությունների մասին։ Ահազանգի հիման վրա գրություն էի ուղարկել պաշտպանության նախարարին, սակայն օրենքի խախտմամբ, մինչև հիմա գրությունս մնացել է անպատասխան։ Այսինքն՝ իշխանության […]

Եթե կան հիմքեր, որով գերիների նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի, պետք է իրականացվի. ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով՝ եթե կան հիմքեր, որով գերիների նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի, պետք է իրականացվի։ «Իրավական գործընթացները ընթանում են անկախ մեր աշխատանքից, եթե կան որոշակի հիմքեր, որով պետք է քրեական հետապնդում իրականացվի, պետք է իրականացվի», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։   Նա ընդգծեց՝ ամեն դեպքում, իրենք իրենց աշխատանքը շարունակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի