Մտավախություն ունեմ. Անկարայից ոչ թե դրական քայլեր ենք տեսնում, այլ՝ շարունակական պահանջներ. Արա Այվազյան

ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը չի կարծում, թե Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կարող է որևէ նոր բան փոխվել։ «Միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց մենք տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվել ձեռք բերված պայմանավորվածությունները ու շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիայի միջև հատուկ ներկայացուցիչ […]