08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հին ու Նոր Ամանոր

Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված ու սպասված տոնը: Անցյալում հայոց մեջ տարեսկիզբը համընկել է տնտեսական տարվա սկզբին՝ գարնանամուտին: Տոմարի զարգացման հաջորդ փուլում տարեսկիզբ է համարվել Նավասարդ ամսի Արեգ օրը, որը համապատասխանում է հուլյան տոմարի օգոստոսի 11-ին և կոչվել է Ամանոր կամ Նավասարդ: Ըստ ավանդության՝ այդ օրը Հայկ […]

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ․ «Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ. Տարեմուտի այս րոպեներին մեր մտքերն ու սրտերն առաջին հերթին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների հետ են:  2020 թվականի 44-օրյա պատերազմի ողբերգությունից հետո որդեկորույս բազմաթիվ ընտանիքներում զավակներ են ծնվել. վերածնվում են մարտի դաշտում ընկած մեր նահատակները: […]

Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ ժողովրդին. Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորը առիթով։ Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։ Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ […]

Սթափություն ու ողջախոհություն Հայաստանին․ Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Անցած 2021 թվականը Հայաստանի ու հայ հասարակության համար շարունակվող կորուստների տարի էր։ Անցած տարվա ընթացքում Հայաստանի պետությունն ու պետականությունն ավելի թուլացավ, մեր ինքնիշխանությունն ավելի փխրուն ու խոցելի դարձավ, մենք ոչ միայն մազաչափ անգամ չվերականգնեցինք 2020 թվականի ողբերգական կորուստները, այլև բազմապատկեցինք դրանք։ 2021 թվականը Հայաստանի համար պետական նվաստացման ու ազգային անարժանապատվության տարի էր։ Նաև ու գուցե […]

Լևոն Արոնյանի ամանորյա շնորհավորանքը. Փակիր աչքերդ Պոնչիկի նման և բաց թող բոլոր բացասական մտքերը

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) ֆեյսբուքյան գրառումով շնորհավորել է Ամանոր։ Երջանիկ Նոր տարի եւ Սուրբ ծնունդ եմ մաղթում։ Քաոտիկ տարի էր։ Անհամբեր սպասում եմ 2022-ին։ Բոլորին մաղթում եմ մեծ առողջություն եւ հաջողություն, մաղթում ուրախ եւ բարեկեցիկ տարի։ Հ.Գ. Փակիր աչքերդ Պոնչիկի նման եւ բաց թող բոլոր բացասական մտքերդ եւ գերբնական ուժերը […]

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի իրենց սխրանքներով անմահացած բոլոր հայորդիների հիշատակին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր այցելել է Հայաստանի և Արցախի ազգային հերոս, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) շիրմին, ով իր բազմաթիվ մարտական ընկերների հետ պատվով էանցել Արցախյան ազատամարտի հաղթական ուղին:  Նախագահը Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամերի հետ ծաղիկներ է […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 104, մահվան՝ 4 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 104 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344 930-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 7972 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Դեկտեմբերի 31-ի դրությամբ մահվան […]

Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց Դեկտեմբերի 31 ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում, Հունվարի 5 ժամը 17:30-ին – Երեկոյան […]

Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ

Գերությունից վերադարձած զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերը չպետք է դառնան քաղաքական քննարկման առարկա, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ պաշտպանի` կալանավորումները համոզիչ չեն, դրանց իրավաչափությունը կասկածներ է հարուցում։ Այս մասով պաշտպանն արդեն իսկ հարցադրումներ է ուղարկել գործը քննող իրավապահ մարմիններին` բացատրություն պահանջելով։ Թաթոյանը հավելել է, որ քրեական գործ հարուցելը կարևոր է, կան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի