06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից». Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի խորհրդարանի նախագահին

ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին:

Կողմերը քննարկել են ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում փոխգործակցության հեռանկարները՝ արձանագրելով խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է երկու երկրների պատվիրակությունների կառուցողական համագործակցությունն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական հարթակներում:

Ղրղզ գործընկերը հիշեցրել է 1994թ. Բիշքեկում ստորագրված Լեռնային Ղարաբաղի հրադադարի վերաբերյալ արձանագրությունը՝ փաստելով, որ վատ խաղաղությունը նախընտրելի է յուրաքանչյուր պատերազմից:

Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և խաղաղության հաստատման հարցերին՝ երկուստեք կարևորվել է խաղաղության օրակարգի սատարումը:

Ի թիվս քննարկումների լայն շրջանակի՝ մտքեր են փոխանակվել նաև ապակենտրոնացված համագործակցության շուրջ: Այս համատեքստում առանձնացվել են երկրորդ քաղաքներ Գյումրիի և Օշի, ինչպես նաեւ Շիրակի և Օշի համապատասխան համալսարանների միջև փոխանակման առաջիկա ծրագրերը:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ