Փնտրեք ու պիտի գտնեք
Նորադարձ քրիստոնյային, ըստ սուրբ հայրերի, Տերը տալիս է սիրո և ջերմության շնորհ, որոնք և զարդարում են նորադարձին խնդությամբ, երկյուղով, պահքի կամեցողությամբ, անձանձրույթ աղոթքով և Սուրբ Գիրքը սիրով սերտելու մղմամբ: Այս բոլորը ձրիաբար ստանալով՝ նորադարձը կարծես անարգել հաղթահարում է բոլոր խոչընդոտները և ելնում դեպի երկինք: Բայց փորձություններին չդիմակայելու արդյունքում շուտով տեղի է տալիս մեղքերին և զրկվում […]





































