Ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք. Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Երբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը: Այս մասին, յսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. Բնականաբար սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: […]