29 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանում ձյուն է տեղում

Ըստ տրանսպորտի եւ կապի նախարարության, Սելիմի լեռնանցքում, ինչպես նաեւ Սիսիանի եւ Ալավերդու տարածաշրջանների ճանապարհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց: Առատ ձյուն է տեղում Վայքում, Ջերմուկում եւ Մեղրիում: Կատարվում են շուրջօրյա մաքրման աշխատանքներ: Տրանսպորտի եւ կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթեւեկել միայն ձմեռային անվադողերով:

“Անսիրտները” Կորեայում կկանգնեն դատարանի առջեւ

Հյուսիսային Կորեայում դատարանի առջեւ կկանգնեն նրանք, ովքեր չեն սգացել առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը: Այս մասին հայտնել են հարավկորեական ԶԼՄ-ները: Առաջին նիստերը տեղի են ունեցել դեռեւս սգի վերջին օրը` դեկտեմբերի 29-ին: Առաջնորդի մահվան հանդեպ անտարբեր մնացածներին սպառնում է 6 ամսվա ազատազրկում աշխատանքային գաղութներում: “Անսիրտների” շարքին են դասվել նաեւ նրանք, ովքեր համարձակվել են քննադատել գործող ռեժիմը: […]

“Կամանդուշչի” Սամվել Բաբայանը չկա. Առավոտ

“Առավոտ”-ը  վերջին մեկ ամսում փորձեր է արել գտնել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին: Նրա անձի հետ կապված կան լուրեր, որ հետախուզում է հայտարարվել առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի ապօրինի ձեռքբերման համար, կան տեղեկություններեր, թե նրա “գործով” տուժողները 10-ն են, որոնց նա պարտք է հսկայական գումարներ: “Բաբայանի հեռախոսն անվերջ անհասանելի է, եւ նրա մերձավորագույն […]

Սյունիքի մարզպետի հրավերը Արմինե Օհանյանը մերժում է. Հրապարակ

Ըստ “Հրապարկ” օրաթերթի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը զգացական մի նամակ է հղել թերթի խմբագրին մեղադրելով կանխակալ վերեբերմունքի մեջ եւ առաջարկել է տետ ա ռես հանդիպել մարզպետարանի իր աշխատասենյակում եւ հարցազրույց վերցնել իրենից: “Առաջարկում եմ, միաժամանակ, Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն ուղարկել առնվազն 5 օր առաջ, որպեսզի դրանց վերաբերյալ ավելի հիմնավոր ու ամբողջական պատասխաններ պատրաստեմ, մանավանդ որ […]

Ալթունյանը` տնօրեն, Ֆարմանյանը` մեծամասնականով պատգամավոր.Երկիր

“Երկիր” օրաթերթը գրում է, որ 2 շաբաթ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ տոներից հետո Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող “Տեսանկյուն” հաղորդման հեղինակ եւ վարող Գեւորգ Ալթունյանը կզբաղեցնի Առաջին լրատվականի լուրերի տնօրենի բաժինը: Լուրը Ալթունյանը հերքել էր: Սակայն երեկ թերթին հայտնի է դարձել, որ որոշումն ուժի մեջ է, եւ նա առաջիկա օրերին կանցնի նոր պաշտոնի: Իսկ դեռ այդ պաշտոնը […]

Նախագահը ներել է Իսոյանին. Հայկական ժամանակ

” Հայկական ժամանակը” տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին “ԳԱԶ-2410” մեքենայով նախագահականի դարպասները գրոհած Վաչագան Իսոյանը դեկտեմբերի 27-ին կալանքից ազատ է արձակվել, նրա դեմ հարուցված գործը կարճվել է, ինչպես ոստիկանությունից հայտնեցին` գործուն զղջման հիմքով: Իսոյանի քույրը` Ռիտան, երեկ թերթի թղթակցին պատմել է հետեւյալը. “Դեկտեմբերի 27-ին մեզ զանգեց քննիչը եւ ասաց, թե` լավ լուր ունեմ ձեզ համար: […]

Վովան ստիպել է երդվել. Հայացք

“Հայացք” օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս արտագնա խորհրդակցություն է անցկացրել Էջմիածնում, որին մասնակցել են ապարատի գրեթե բոլոր վարչությունների ղեկավարները, տարբեր տարածքների ոստիկանապետեր: Ըստ թերթի, խորհրդակցությունից հետո Գասպարյանը բոլորին տարել է եկեղեցի եւ մոմեր վառելուց հեռո հայտարարել. “Դե հիմա բոլորդ մեկ առ մեկ երդվեք, որ էլ կաշառք չեք վերցնելու”: ” Բայց չար […]

Նախագահը ցավակցել է հայ հետախույզի ընտանիքին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 11-ին ցավակցական հեռագիր է հղել ականավոր հայ հետախույզ, ԽԳեւորգ Վարդանյանորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ:   Գեւորգ Վարդանյանի կնոջը՝ Գոհար Վարդանյանին, ընտանիքի մյուս անդամներին, հարազատներին եւ ընկերներին ուղղված ցավակցական հեռագրում նախագահը նշել է, որ կյանքից հեռացել է մեծ հոգով մարդ, ով իր ամբողջ կյանքը նվիրել է Հայրենիքին անխոնջ ծառայությանն ու […]

Փլվել է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցին

Հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության առնվեց Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Ժողովում Գերագույն հոգեւոր խորհուրդն ընդունեց հետեւյալ հայտարարությունը. ՙՑավով տեղեկացանք, որ հունվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սբ. Նշան հայկական եկեղեցու հյուսիսարեւելյան հատվածը: Մեծապես անհանգստացած սույն փաստով եւ նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր […]

Սպիտակի եւ Հրազդանի քաղաքապետերից բացի, էլի թեկնածուներ կան

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայանալու հանրապետության գյուղական մի քանի համայնքներում, Սպիտակ եւ Հրազդան քաղաքներում: Առաջադրումները արդեն սկսվել են, եւ ցանկացողները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը  ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ ներկայացնել մինչեւ հունվարի 13-ը: Թիվ 29 ԸԸՀ-ից Henaran.am-ին տեղեկացրին, որ Սպիտակի քաղաքապետի համար առայժմ մեկ թեկնածու է առաջադրվել. գործող քաղաքապետ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի