14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գեյություն. ընտրություն կամ ճակատագիր

“Սեքսը մեծ քաղաքում ” սերիալի դերասանուհի Սինտիա Նիքսոնը վերջերս հայտարարել էր, որ սեքսուալ կողմնորոշման փոփոխությունը իր  դեպքում գիտակցված  ընտրություն է եղել: Հոմոսեքսուալությունը` որպես ընտրություն, վաղուց է հետքրքրում հոգեբաններին:    Օրինակ` շատ հոգեբաններ մտածում են, որ այն մասամբ է պայմանավորված կենսաբանական գործոնով, հայտնում է “Discovery News”-ը:

“Հոմոսեքսուալության կենսաբանությունը” գրքի հեղինակ Ժակ Բալտազարի կարծիքով` կենսաբանության տեսանկյունից սեքսուալության համար պատասխանատու են զարգացման սաղմնային փուլում հորմոնների մակարդակը եւ գենետիկական գործոնները: Բայց չնայած դրան` մնում է նաեւ ընտրության հնարավորություն: Պետք է հաշվի առնել նաեւ շրջակա միջավայրի ազդեցությունը: Օրինակ`  90-ականներին անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ եթե երկվորյակներից մեկը հոմոսեքսուալ է, ապա հավանականությունը, որ մյուսն էլ կդառնա, աճում է 50 տոկոսով:

Հոգեբան Էլեն Շեկտերը ենթադրում է, որ սեքսուալությունը անկայուն գործոն է, մարդկանց մեծ մասը կոնկրետ կողմնորոշում ունի, սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ այն փոխվում է: Այս հարցին գնահատական տալը դժվարեցնում է նաեւ այն, որ սեքսուալ կողմնորոշումը որոշում են վարքով: Սակայն նույն սեռի ներկայացուցչի հետ սեռական հարաբերություններ ունենալու փաստը դեռեւս չի խոսում հոմոսեքսուալության մասին: Պետք է հաշվի առնել նաեւ մարդու ձգտումները, երեւակայությունը, ցանկությունները: Ամեն դեպքում, հոգեբանը կարծում է, որ դա չի կարող գիտակացական ընտրություն լինել:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ