10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՀ-ն ակտիվ ներգրավված է ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով.ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար

Հունվարի 30-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարը շնորհավորեց վերջինիս՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Սորոկինի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակը կշարունակի իր ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը նշեց, որ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերությունները միշտ աչքի են ընկել բազմաբովանդակությամբ եւ իրենց մեջ ներառում են ՀՀ ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ գործունեության բոլոր երեք ուղղություններով:

Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տասնամյա արդյունավետ գործունեության կապակցությամբ եւ  վստահեցրեց, որ արտգործնախարարությունը կշարունակի ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակի աշխատանքներին:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ