22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանապետ Գասպարյանը նախապատրաստվում է, կադրերը՝ ՛՛ ախ քաշում՛՛

 Սյունիքի ոստիկանները նախապատրաստվում են դիմավորելու  հանրապետության թիվ 1 ոստիկանին` գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին:

Ըստ որոշ տեղեկությունների, Գասպարյանը  դժգոհ է Սյունիքից եւ մտադիր  է աշխատանքից ազատել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Վախթանգ Ավագյանին, ով նշանակվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով:

Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ոստիկանապետը բարձրաստիճան պաշտոններում նշանակում է այն մարդկանց, որոնց ժամանակին ազատել է նախկին ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանը մտադիր է նաեւ կադրային ռեզերվից հետ վերադարձնել այն ոստիկաններին, ովքեր ազատվել են աշխատանքից Ալիկ Սերգեյիչի օրոք:

Հիշեցնենք, որ թափուր է նաեւ Գորիսի ոստիկանապետի աթոռը: Վերջերս կատարված կադրային փոփոխություններից հետո Գորիսի բաժանմունքի պետ Գուրգեն Բեգլարյանը նշանակվել է Սիսիանի բաժանմունքի պետ, իսկ Գորիսի ոստիկանապետ Արա Դավթյանը նշանակվել է Կապանի բաժնի պետ: Նախկին պետ Արմեն Գեւորգյանն էլ ուղարկվել է կադրերի ռեզերվ:

Ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ առաջիկա երկու օրերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գործուղում չի մեկնելու:

Ոստիկանությունում պատրաստվում են կոլեգիայի նիստի, որտեղ կամփոփվի անցած տարին: Կոլեգիայի նիստը կհրավիրվի վաղը՝ հունվարի 31 -ին: Մինչ այդ եւ հետո ոստիկաններին մնում է սպասել եւ ՛՛ախ քաշել՛՛. ինչպես կասեր գլխավոր ոստիկանը՝ ՛՛ անշարժ գույքեր՛՛ դեռ կան ոստիկանությունում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ