23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թող ՀՅԴ-ն “Երկիր մեդիայով” իրազեկի, “Ժառանգությունն” էլ` ԱԺ-ից հայտարարի

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր փետրվարի 17-ը “լուրջ”օր որակեց ու  հայտարարեց, որ այդ օրը վերսկսվելու է համաժողովրդական ընդվզման ալիքը: Նրա խոսքով, այդ ալիքի ակտիվացման գործում  մեծ դեր կարող են խաղալ համամասնական ընտրակարգին անցնելու քննարկումները:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե, եթե խորհրդարանը քննարկի հարցը, արդյո ՞ք ՀԱԿ-ը պատրաստ է համատեղ հանրահավաք անցկացնել ՀՅԴ-ի եւ “Ժառանգության” հետ: Հարցին  Զուրաբյանը պատասխանեց. ”Մենք լավ էլ  կազմակերպում ենք: Եթե խոսքը գնում է  աուդիոտեխնիկա բերելուն, իրազեկումը տալուն, ժողովրդին իրազեկելուն,մենք էդ գործը լավ էլ անում ենք: Ճիշտ է, եթե “Դաշնակցությունը” շատ ցանկանա, կարող է “Երկիր մեդիայով” այդ իրազեկումը տալ“:

Ինչ վերաբերվում է “Ժառանգության” անելիքին, որը լրագրողի դիտարկմամբ, հեռուստաընկերություն չունի, ՀԱԿ համակարգողն ասաց.՛՛՛՛Ժառանգությունն՛՛՛՛ էլ թող խորհրդարանական հայտարարությունների ժամանակ կոչ անի մասնակցել այդ հանրահավաքին”:

ՀԱԿ համակարգողի խոսքով՝ “ամեն մեկն անելիք ունի” ու եթե ցանկանում է ,որ գործը առաջ գնա, հատուկ պայմանավորվածությունների կարիք չկա:  Լրագրողները ՀԱԿ համակարգողին հարցրին նաեւ, թե հնարավոր համարո՞ւմ է, որ համամասնական-մեծամասնական ընտրակարգերի քննարկումը պատճառ հանդիսանա կոալիցայի փլուզման համար` նկատի ունենալով, որ կոալիցիայի անդամ ԲՀԿ-ի դիրքորոշումն այս հարցում տարբերվում է ՀՀԿ-ից:

“Ամեն ինչ էլ հնարավոր է, մենք միայն կողջունենք նման ընթացքը: Անկախ անցյալից, մենք մշտապես ասել ենք, որ եթե որեւէ ուժ գիտակցում է ժողովրդավարության եւ արդար ընտրություններ անցկացնելու հաստատման  կարեւորությունը, դա միայն ողջունելի է  եւ ավելացնում է համատեղ ջանքերի հաջողության հնարավորությունը”,- ասաց ՀԱԿ համակարգողը :

Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ը ազատ արդար ընտրությունների անցկացման  հարցում պատրաստ է համագործակցել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում նաեւ ՀՅԴ-ի եւ “Ժառանգության”:

“Ավելի լավ ընթացք մեզ համար դժվար է պատկերացնել: Անգամ այն ուժերը, որոնց դեմ մենք պայքարում էինք 4 տարի առաջ, հիմա սկսել են գիտակցել արդար ընտրությունների անհրաժեշտությունը: Մենք պատրաստ ենք բռնել ընտրակեղծարարների եւ ընտրագողերի ձեռքը”,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ