23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԾԿ-ի անգործության հետեւանքով հասարակությունն է վնասներ կրում.Անահիտ Բախշյան

‘’Ժառանգություն’’ խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանն այսօր  նամակ է գրել ՀՀ վարչապետին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից անցած յոթ տարիներին գազի սպառման գիշերային սակագին չսահմանելու փաստի վերաբերյալ:

Վերահսկիչ պալատի հավաստմամբ, կարող էին նվազեցվել բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները, եւ որոշակիորեն կթեթեւացվեր գազը սպառողների սոցիալական բեռը, ինչպես նաեւ` սպասարկման ծառայությունների վճարների հետ կապված հասարակության մեջ հնչող բազմաթիվ դժգոհությունների առիթ չէր տա:

Անահիտ Բախշյանն այդ նամակով խնդրում է ‘’ԱԺ կանոնակարգ’’  ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե

  1. ՀԾԿ հանձնաժողովն անցած յոթ տարիներին  ինչո՞ւ չի սահմանել գազի սպառման գիշերային սակագին,
  2. Ինչո՞ւ մինչեւ այժմ չի օգտվել հաստատված մեթոդի ընձեռած հնարավորությունից եւ սպառողների խմբերը չի դասակարգել ըստ տնտեսության ոլորտների:
  3. Ինչո՞ւ մինչ օրս չեն գործում  բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարները` մեկ, երկու, երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների համար, որոնք սահմանվել են Հանձնաժողովի  2005 թվականի նոյեմբերի 1-ի թիվ 154-Ն որոշմամբ:
  4. Ինչո՞ւ անցած յոթ տարիների ընթացքում չեն նախատեսվել  մատակարարի նկատմամբ կիրառվող տույժեր, որոնք մատակարարը պարտավոր է վճարել սպառողին` կանոններով նախատեսված պահանջները չկատարելու կամ խախտելու դեպքում:
  5. Ինչո՞ւ  ՀԾԿ հանձնաժողովը 2005 թվականից մինչ օրս այդ սխալը չի ուղղել, ո՞ւմ է ձեռնտու առկա վիճակը եւ ո՞վ է պատասխան տալու այս անգործության  հետեւանքով հասարակությանը պատճառած վնասների համար’’:

 

Henaran.am-ին հաղորդում են ‘’Ժառանգություն’’ կուսակցության լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ