Բնապահպանների ահազանգը
Բնապահպան ակտիվիստների փոխանցմամբ` երբ իրենք փորձել են Մաշտոցի այգում ցելոֆանե տոպրակ ամրացնել կրպակի երկաթե կարկասի վերևում` ձնից պատսպարվելու համար, մոտեցել 3 հոգի և սպառնալիքով կարգադրել հանել ծածկոցը: Ակտիվիստների կարծիքով` դրանք հավանաբար հարակից ռեստորանի աշխատակիցներն էին: Վերջիններս ոստիկանություն են կանչել և ոստիկանները երիտասարդներին ասել են, թե վերևներից հրաման կա, որպեսզի թույլ չտան այդտեղ տոպրակներ կապել : Նրանց կես ժամ ժամանակ է տրվել […]





































