24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Kamoblog-ի Կամոն է՞լ է պատգամավոր ուզում. Հայացք

Երգչուհի Շուշան Պետրոսյանի անունը ՀՀԿ համամասնական ցուցակում “հաստատվելուց” հետո մամուլում սկսվեց շրջանառվել նոր անուն` ջահելների շրջանում հայտնի Դիջեյ Վակցինա (Արուսիկ Մկրտչյան): Իբր նա էլ է պատրաստվում պատգամավոր դառնալ նույն կուսակցության նույն ցուցակով: Վակցինան (հայերեն թարգմանությամբ` պատվաստանյութ) ոնց որ թե չի հերքել լուրը:

Այդ լուրից հետո իսկական իրարանցում է սկսվել “գլամուրային հասարակության” շրջանում: Ոմանք գտնում են, որ իրենք ոչնչով պակաս չեն Վակցինայից եւ իրենք էլ կարող են “պատվաստվել” ՀՀԿ-ին: Երիտասարդներին հայտնի Kamoblog-ի Կամոն (Թովմասյան), ասում են, լուրջ գործունեություն է սկսել ծավալել ՀՀԿ համամասնական ցուցակում հայտնվելու համար: Ըստ լուրերի` նա նույնպես լավ կապեր ունի ցուցակ կազմողների հետ:

Իսկ ինչո՞վ է պակաս հայտնի Ջուսը: “Հայացք”-ը նրան էլ է  խորհուրդ տալիս  բախտը փորձելու:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ