Արգամիչը Լալայանի հանդեպ “չուզողությո՞ւն” է արել. Ժողովուրդ
Ըստ “Ժողովուրդ” օրաթերթի, Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել, որ ՀՀԿ գործադիր մարմնի կազմում լինի նաեւ Մուշեղ Լալայանը: Թե ինչու, թերթի աղբյուրները չեն մանրամասնել: “Ժողովուրդ”-ը փորձել է լուրը ճշտել Լալայանից, սակայն վերջինս ասել է, թե չի ցանկանում որեւէ թեմայի շուրջ խոսել. “Հարցե՛ր ունեք, դիմե՛ք կուսակցության մամլո խոսնակ Շարմազանով Էդիկին”:
Զրուցեցինք նաեւ էդուարդ Շարմազանովի հետ, ով ասաց. “Ես չեմ կարող ասել` Աբրահամյանն ինչ է մտածում, բայց ինչքանով տեղյակ եմ, շատ փայլուն հարաբերություններ ունեն, իրենք շատ լավ գործընկերներ են, եւ մեր կուսակցությունում վերջնական որոշումը կայացնում է Ս.Սարգսյանը”,-գրում է “Ժողովուրդը”