Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում մնաց առանց մտերիմ ընկերոջ. Երկիր
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի չառաջադրվելու որոշումից ամենաշատը տխրել է գործարար Սամվել Ալեքսանյանը. “Շատ տխուր եմ, շատ անտրամադիր, որ ընկերս չի ուզում առաջադրվել”,- “Երկիր”-ին ասել է գործարարը եւ հավելել, որ երեկ ամբողջ օրը համոզել է ընկերոջը փոխել որոշումը, բայց` ապարդյուն: Ի պատասխան դիտարկմանը, ստացվում է մենակ մնաց Աժ-ում, Ալեքսանյանը, մասամբ, համաձայնել է, նշելով` այնպես չէ, որ մենակ է մնացել, բայց “դե Հայրապետյանն ուրիշ ընկեր էր”:
Ի դեպ, թերթի տեղեկություններով` Ավանի թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի փոխարեն առաջադրվող Երեւանի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան էդիկ Գրիգորյանը (Քյավառ Էդո) Հայրապետյանի ամենամտերիմ ընկերն է: “Նա ամբողջովին ապավինելու է ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի աջակցությանը եւ խորհրդարանում էլ, անշուշտ, հավատարմորեն կատարելու ` նրա կամքը”,-եզրակացնում է “Երկիր”-ը: