24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Կինը` ԸԸՀ նախագահ, ամուսինը` պատգամավորության թեկնածու. Առավոտ

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքում  դեռեւս մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ չեն առաջադրվել: Այս տեղեկությունը հայտնելով` թիվ 41 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանը “Առավոտ” թերթի հետ զրույցում հաստատել է  այն տեղեկությունը, որ իր ամուսինը` Տավուշի մարզպետի տեղակալ, “Օրինաց երկիր” կուսակցություն Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանն այս ընտրատարածքում առաջադրելու է իր թեկնածությունը:

Աիդա Սարգսյանն ասել է, որ ամուսինը ներկայումս առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերով է զբաղված: “Ամեն ինչ անելու եմ` մեր ընտրատարածքում ընտրություններն ազնիվ եւ արդար անցնեն”,-ասել է տիկին Աիդան:
“Աիդա Սարգսյանը որպես ԸԸՀ նախագահ առաջին փորձությունը` 2012թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւանի քաղաքապետի ընտրությունը հաջողությամբ է հաղթահարել. այդ ընտրությունները կայացան առանց խախտումների եւ բողոքների”,-հիշեցնում է “Առավոտ”-ը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ