18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օբաման Դավութօղլուին մատով է կանչում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ավարտից հետո թեժ քննարկման առիթ է դարձել Օբամայի վերաբերմունքը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հանդեպ: Օբամայի եւ Էրդողանի համատեղ մամլո ասուլիսից հետո ԱՄՆ նախագահը մատով կանչել է Դավութօղլուին` նշան անելով, որ իրենց հետեւի: Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդական-հանրապետական կուսակցության անդամները Օբամայի արարքն ընդունել են որպես վիրավորանք թուրք […]

Գեներալ Մանվելը` ՀՀԿ թեկածուի դեմ. “Հրապարակ”

ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եւ նրա հորեղբոր` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հակամարտությունը շարունակվում է: “Չնայած գեներալը կամ նրա մերձավոր շրջապատի որռւէ ներկայացուցիչ չառաջադրվեցին թիվ 20 ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, սակայն հնարավոր է, որ Գրիգորյանը պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին”,-գրում է թերթը եւ հղում անելով իր աղբյուրներին նշում, որ այս ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված […]

ԱԳՆ շենքը վաճառվել է 400 մլն դոլարով. “Հայացք”

Թերթի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ` Հայաստանի արտգործնախարարության շենքն արդեն վաճառվել է` 400 մլն դոլարով այն գնել է հյուրանոցային բիզնեսով զբաղվող արտասահմանյան մի ընկերություն: “ԱԳՆ-ն կտեղափոխվի արդարադատության նախարարության նախկին շենք: Հետաքրքիր է, որ կենտրոնական փոստի շենքն էլ գնել է “Հիլթոնը”,-գրում է թերթը:  

Նախագահականում կոալիցիոն նիստ է եղել. Ծառուկյանը` “նախագահ ջանով”. “Irates de facto”

Թերթը գրում է, որ մարտի 22-ի երեկոյան, նախագահականում տեղի է ունեցել կոալիցիոն կուսակցությունների նիստ, որին մասնակցել են կուսակցության լիդերները (Արթուր Բաղդասարյանը “միջազգային”  հյուրեր ունենալու պատճառով չի մասնակցել, նրան փոխարինել է Արմեն Երիցյանը) և շտաբի պետերը: Ուժայիններից՝ ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ԿԸՀ նախագահ […]

Բժշկականի ուսանողուհին կտրել է երակները. “Ժողովուրդ”

կտրեԹերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, նախօրեին Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի մի ուսանողուհի կտրել է իր երակները: Տեղեկությունը հաստատել է նաեւ բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը` հայտնելով, որ աղջիկը գնացել է համալսարանի սանհանգույց եւ առայժմ անհայտ պատճառներով կտրել երակները: “Երբ ուսանողները հասկացել են, որ աղջիկը երկար ժամանակ է, ինչ չկա, խնդրել […]

Տեր-Պետրոսյանն իրեն փոխարինող է՞ պատրաստում. Նիկոլ, թե Լեւոն կրտսեր /վիդեո/

Երեկ “Արմենիա” հեռուստաընկերության եթերից ՀԱԿ անդամ , ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով ՀԱԿ-ում սերնդափոխության խնդրին, հայտարարեց, թե առաջնորդը առաջնորդ չէ, եթե իրեն փոխարինող չի պատրաստում: Henaran.am-ն այսօր ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանից փորձել է պարզել, թե ո՞ւմ նկատի ուներ ՍԴՀԿ ատենապետը եւ ո՞վ է լինելու Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդը: Ի դեպ, տեսակետ […]

ՄԻՊ-ն անդրադարձել է ԿԳՆ-ին

Այսօր ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է 2011թ. Կրթության եւ գիտության նախարարության գործունեության ոլորտում առկա թերությունների եւ խնդիրների վերաբերյալ զեկույցը։ Ըստ ՄԻՊ գրասենյակի զեկույցի՝ կրթության եւ գիտության ոլորտում առկա թերություններն ու մարդու իրավունքների խախտումներ հետրյալ են՝ • Նախարարությունը ժամանակին բավարար քայլեր չի ձեռնարկել հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման ու անցկացման իրավական հիմքերը հստակ սահմանելու ուղղությամբ: • Հրատարակվող […]

Սպասվում են տեղումներ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` մարտի 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28- ցերեկը` արեւելյան շրջաններում, 29-ին` առավելապես  հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց,մառախուղ, տեսանելիության փոքրացում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25մ/վրկ:  Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը,  28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երեւանում՝ մարտի  27-ին, 28-ի գիշերը սպասվում է տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին հնարավոր է քամու ուժգնացում15-20 մ/վրկ: Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

Բենզինի գինը գերազանցեց վերջին 1 տարվա ցուցանիշը

Այսօր` մարտի 26-ին Երեւանի բենզալցակայաններում բենզինը թանկացել է 20 դրամով: Պրեմիում դասի բենզինի գինն առաջին անգամ վերջին 1 տարում գերազանցել է 500 դրամը` կազմելով 510 դրամ 1 լիտրի համար: Ռեգուլյար տեսակի բենզինի գինը 490 դրամ է: Սուպեր տեսակի բենզին մեծամասամբ չի առաջարկվում: Բենզալցակայաններում Henaran.am-ի հարցումներին ի պատասխան, վաճառողները չբացառեցին, որ բենզինը կթանկանա նաեւ վաղը կամ […]

Փաշինյանի նամակին օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պատասխան կտրվի. ԱԺ փոխնախագահ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին ՀԱԿ անդամ, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակը կուսումնասիրվի:  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին փոխանցեց, որ քիչ առաջ ստացվել է ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դիմումը` ուղղված ԱԺ նախագահին: Շարմազանովն ասաց, թե համապատասխան վարչություններին հանձնարարվել է ուսումնասիրել նամակը: Նիկոլ Փաշինյանին, Շարմազանովի խոսքով, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում գրավոր պատասխան կտրվի: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի