03 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը զրուցել է ՀՀԿ գրասենյակի մոտ սպասող լրագրողների հետ/վիդեո/

Քիչ աաջ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ ժամանեցին ՀՀԿ գործադիր մարմնի անդամները կուսակցության նախագահի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը տեսնելով հավաքված լրագրողներին, ողջունեց եւ հարցրեց, թե ինչու են հավաքվել:

Լրագրողների հարցին, թե ի՞նչ տրամադրություն ունի, նախագահը պատասանեց` շատ լավ: “Չեմ կարող ոչինչ ասել. լավ էլ գրում եք էլի, շատ լավ է, շարունակեք”,-ասաց Սերժ Սարգսյանը եւ մտավ շենք: Այս մասին հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ամենայն հավանականությամբ, այսօր ԳՄ նիստում ՀՀԿ-ն չի քննարկի կոալիցիայի ձեւավորման հարցը:

Նշենք, որ մինչ նախագահի եւ ԳՄ անդամների ժամանումը, ՀՀԿ կենտրոնական գրասենյակ էր եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տիգրան Սարգսյանը լրագրողներին խորհուրդ է տվել զինվել համբերությամբ եւ սպասել, քանի որ այս պահին հետաքրքրող հարցերի առնչությամբ ոչինչ չի կարող ասել:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ