31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անժելայի “տղամարդու” վկաները վախեցա՞ծ են. նոր մանրամասներ Կարեն Արայանի գործում

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”` Կարեն Արայանի դատավարությունը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է դերասանուհու  եւ նրա ամուսնու` Ղազար Ավետիսյանի անձնական եւ  ընտանեկան կյանքի գաղտնիք համարվող, միաժամանակ պոռնոգրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ:

Չնայած դատաքաննությունը դռնփակ է, սակայն Henaran.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան:

Պարզվում է, Կարեն Արայանի տեղադրած 11 լուսանկարները փորձագիտական հանձնաժողովը պոռնոգրաֆիկ բնույթի չի համարել: Իսկ Անժելա Սարգսյանի այդ բնույթի  լուսանկարները ավելի շուտ էին հայտնվել համացանցում:

Նշենք նաեւ, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Անժելա Սարգսյանը “Կյանքի խոսք” կրոնական կազմակերպության անդամ է, իսկ վերջինս Համացանցային պրովայդեր է: Մեր աղբյուրները չեն բացառում որ հենց Անժելայի իմացությամբ լուսանկարները ներբեռնված լինեին համացանցում: Իսկ սրա նպատակը, ըստ մեր աղբյուրների դերասնուհուն “չոռ ասած Կարենին պատժելն էր”:

Գործով վկա անցնող “Արմենիա” հեռուստաընկերության “Ուր է իմ տղամարդը” սերիալի օպերատորները,  դերասանները,  ռեժիսորները չեն ներկայանում դատարան: Henaran.am-ի տեղեկություններով վկաներին ահաբեկում են, եւ նրանք հայտարարել են, որ  թող բերման ենթարկեն  իրենց:

Նշենք, որ եթե վկաները իրենց կամքով չեն ներկայանում դատարան, ապա դատավորը իրավունք ունի նրանց բերման ենթարկելու: Նման որոշում դատավոր Մխիթար Պապոյանը կայացրել էր, սակայն այդ օրն էլ փոխվեց Կարեն Արայանի փաստաբանը, եւ բնականաբար դատաքննությունը հետաձգվեց:   Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել էր նախկին պաշտպան Արթուր Ղարիբյանը:

Ավելին, մեղադրյալ Կարեն Արայանի պաշտպանական կողմը վկայակոչել էր կարեւոր մեկ  վկայի, սակայն վերջինիս ծանուցագիրը հետ է վերադարձել դատարան: “Այնինչ վկան տանը նստած` սպասում էր այդ նամակին, բայց նրան չհասցրին”,-պատմեց Henaran.am-ի աղբյուրը:

Ի դեպ, վկաներին ծանուցագրերը հասնելը կամ նրանց մոտ վախի զգացումը մեր աղբյուրները եւս կապում են “Կյանքի խոսք”-ի հետ: Այս կազմակերպության անդամները, որոշ տեղեկություններով`  իրավապահ մարմիններում բարձր պաշտոններ են զբաղեցնում:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ