24 Մայիսի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ կքննարկի ԼՂ խաղաղ կարգավորման խնդիրը

Հունիսի 4-ին Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Այցելության ընթացքում նախատեսված են ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումները Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանում կայանալիք բանակցությունների օրակարգում են հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացը, քննարկվելու են երկկողմ հետաքրքրություն ներկայացող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:

ՕԵԿ խմբակցությունից ինքնաբացարկներ չեն լինի. Իշխան Խաչատրյան

“Իմ ինքնաբացարկի մասին տեղեկությունը ժամանակավրեպ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանը`  Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով այդ մասին շրջանառվող տեղեկությունները: Իշխան Խաչատրյանն ասել է, որ ԱԺ ՕԵԿ խմբակցության կազմում փոփոխություններ չեն սպասվում: “Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյան, քարտուղար Խաչիկ Հարությունյան, Մհեր Շահգելդյան, ես, Սամվել Թադեւոսյան եւ մեծամասնականով ընտրված Կարեն Բոթյան”,-խմբակցության կազմը ներկայացրել է նա: Նշենք, […]

Հայտնի են Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները /վիդեո/

Հայտնի  են դարձել Կաննի 65-րդ կինոփառատոնի մրցանակակիրները: “Արմավենու ոսկե ճյուղին” արժանացել է Միխայել Հանեկեն “Սեր” ֆիլմով: Սա արդեն 2-րդ “Արմավենու ճյուղն” է Հանեկեի համար: 2009-ին ռեժիսորը մրցանակ է ստացել “Սպիտակ ժապավեն” ֆիլմի համար: Այժմ նա դարձավ 7-րդ ռեժիսորը Կաննի կինոփառատոնի պատմության մեջ, ով կրկնակի մրցանակակիր է: “Գրան-պրիին” արժանացել է իտալացի Մատտեո Գարոնեն “Իրականություն” հեռուստաշոուի համար: […]

Այսուհետ ՕԵԿ-ում` միայն երաշխավորներով

ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի ՕԵԿ-ական տեղակալ Իշխան Խաչատրյանը մայիսի 28-ի` Հանրապետության տոնի առիթն օգտագործեց ու լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ “ՕԵԿ-ը կա եւ կլինի”: Նշենք, որ վերջին օրերին հայտնի դարձավ, որ ՕԵԿ-ը ուժը կորցրած է հայտարարում կուսակցության նախկին անդամատոմսերը եւ կուսակցության անդամագրման նոր` խստացված կարգ է սահմանում: Այս փաստն, […]

Ն.Ա.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առթիվ

Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, Արցախ եւ ի սփյուռս: Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության, որն իրականություն դարձավ բազմադարյան դադարից հետո: 94 տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին հանրապետությունը եւ հայրենի երկնակամարում ծածանվեց […]

Սերժ Սարգսյանը Սարդարապատում է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ի առավոտյան  Սարդարապատում էր: Նա ծաղկեպսակ դրեց առաջին հանրապետության հուշարձանին, որից հետո նա մոտեցավ Սարդարապատի բարձունքին բացված տոնական սեղաններին: Սերժ Սարգսյանին “Մեր տուն” հասարակական կազմակերպության աղջիկները հունիսի 18-ին հրավիրեցին իրենց տուն: Կազմակերպությունը գործում է Էջմիածին քաղաքում, եւ այստեղ օթեւանում են մանկատան շրջանավարտները, այսինքն` նրանք, ովքեր արդեն չափահաս են: Աղջիկները հանրապետության […]

Բիշարյանն` իր ԱԺ փոխնախագահ նշանակվելու մասին

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, Սարդարապատում պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ չի քննարկվել իրեն  ԱԺ փոխնախագահ նշանակելու հարցը: Ըստ տիկին Բիշարյանի` այդ լրագրողներն են գրում-ջնջում, պաշտոնի նշանակում: “Ինչպես արդեն հայտարարվել է, ես ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարն եմ: Այլ քննարկում, պայմանավորվածություն չի եղել”,-ասաց Բիշարյանը:

Կոչ` Մազրայի ոսկու հանքի կապակցությամբ

Սյունիքի մարզի Ծավ գյուղում Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքի վերաբերյալ ս. թ. մայիսի 29-ին կազմակերպվող հանրային լսումների մասին տեղեկացանք լրատվամիջոցներից եւ ՀՀ Բնապահպանության նախարարության ինտերնետային կայքից: Սակայն ցավում ենք, որ հանքարդյունաբերական նման ծրագրերի հապճեպ կազմումը, հանրային լսումների ոչ պատշաճ ու ֆիկտիվ կազմակերպումը եւ Հայաստանի ընդերքի, բնության, ինչպես նաեւ բնակչության առողջության վրա անդառնալի բացասական հետեւանքներ ունեցող ոլորտը […]

Փրկենք “Փակ շուկան”. ակտիվիստներն ահազանգում են

Երեկ երեկոյան “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում ահազանգեր են հնչել, որ քանդում են Փակ շուկան: Նշենք, որ Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկան ներառված է պատմամշակութային հուշարձանների ցանկում եւ պահպանության ենթակա է: Սոցիալական ցանցում արդեն ստեղծվել է “Փրկենք Փակ շուկան” նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ “Փակ շուկայի” սեփականատերը “Թիվ 1 շուկա” ՍՊԸ-ն տարածքում կատարվող վերանորոգման աշխատանքների շրջանակում առանց համապատասխան թույլտվության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի