Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության փոխնախարարի հետ
Սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպեց իր պաշտոնակցի` ՌԴ պաշտպանության փոխնախարար Անտոնովի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-ռուսական երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ս.թ. սեպտեմբերի 15-ից- 19-ը Հայաստանում ՀԱՊԿ ‘’Փոխգործակցություն-2012’’ համատեղ, բազմազգ զորավարժության անցկացումը: Հանդիպմանը ներկա էր նաև Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ ԶՈւ ռազմական կցորդ, գնդապետ Հովհաննիսյանը:
Henaran.am-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: