07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Բնապահպանության նախարարությունն արձագանքեց

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ծանոթանալով էլեկտրոնային լրատվամիջոցներում առկա հոդվածին ու տեսանյութին, կապված “Խոսրովի անտառ”  պետական արգելոցում իրականացված ապօրինի որսի հետ, հանձնարարել է “Խոսրովի անտառ” պետական արգելոցի տնօրինությանը նախապատրաստել համապատասխան նյութեր և ներկայացնել ՀՀ ոստիկանություն: Ավելի վաղ Henaran.am-ը տեղեկացրել էր բնապահպանների ահազանգի մասին`  “Խոսրովի անտառ” արգելոցում տիրող իրավիճակի վերաբերյալ:

“Արմավիա”-ն վերականգնում է Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան չվերթը

2012 թ. Հոկտեմբերի 30-ից “Արմավիա” միջազգային ավիաընկերությունը  վերականգնում է Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան  պարբերական չվերթները: Ֆրանկֆուրտը տեղակայված է Մայն գետի երկու ափերին եւ հանդիսանում է Եվրոպայի խոշորագուն ֆինանսական ու տնտեսական կենտրոններից մեկը: Ֆրանկֆուրտի օդանավակայանը` Fraport-ը — մայրցամաքային Եվրոպայի խոշորագույն օդանավակայանն է եւ իր մեծությամբ երկրորդը Եվրոպայում` անգլիական “Հիթրոու”-ից հետո:  Երեւան-Ֆրանկֆուրտ-Երեւան   չվերթը /U8 103/104/ կիրականացվի շաբաթը մեկ անգամ: […]

Երկհարկանի կրպակ` Վարդան Մամիկոնյանի հարեւանությամբ /լրացված/

Այս պահին Վարդան Մամիկոնյանի արձանի դիմաց երկհարկանի կրպակ են կառուցում: Բանվորները հրաժարվում են մեկնաբանություններ տալուց: Հայտնում է “Իրական Հայաստան” նախաձեռնությունը: Լուսանկարը՝ Ելենա Խաչվանքյանի: Հ. Գ. Henaran.am-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից ճշտել` ինչ է կատարվում Վարդան Մամիկոնյանի հարեւանությամբ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Թերեւս ժամը 19:00-ից հետո չեն աշխատում: Ավելի ուշ Վարդան Henaran.am–ին […]

ՀՀ նախագահը ցավակցել է Պավել Գրաչովի մահվան կապակցությամբ

Պավել Գրաչովի տիկնոջը՝ Լյուբով Գրաչովային ուղղված հեռագրում ասված է. “Խոր վշտով տեղեկացա Պավել Սերգեյի Գրաչովի մահվան մասին: Պավել Գրաչովը իսկական սպա էր, քաջարի դեսանտային, խիզախ և ազնիվ մարդ, ով իր կյանքը նվիրել էր զինվորական ծառայությանը, Ռուսաստանի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդմանը, արժանացել Խորհրդային Միության Հերոսի բարձրագույն կոչմանը: Հայաստանում բարձր են գնահատում տաղանդավոր գեներալ Պավել Սերգեյի […]

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները չեն հանդիպի

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, պատասխանելով Henaran.am-ի այն հարցին, թե արդյոք նախատեսվում է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, նշեց, որ նախարարի այցի օրակարգը հրապարակված է: Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում կմեկնի Նյու-Յորք, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի աշխատանքներին եւ հանդես կգա ելույթով: Նախարարի օրակարգում նշված չէ նախարարների հանդիպման մասին, ըստ այդմ` նրանք […]

2011թ պետբյուջեի եկամուտներին, ծախսերին եւ պակասուրդին ամրագրված ցուցանիշներն արժանահավատ են. ՎՊ

ՀՀ  Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացությունը “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման մասին” տարեկան   հաշվետվության վերաբերյալ: Նա տեղեկացրեց,  որ ուսումնասիրելով հաշվետվությունը` ՀՀ Վերահսկիչ պալատը եզրակացրել է, որ ՀՀ կառավարության կողմից  ՀՀ  Ազգային ժողով  ներկայացված “ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ” տարեկան հաշվետվությունում եկամուտներին, ծախսերին եւ […]

ՀՀ գլխավոր գանձապետը ներկայացրեց 2011թ. պետբյուջեի կատարման հիմնական ցուցանիշները

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսվեցին “2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումները: Նիստին ներկա էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց  2011 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման արդյունքները: Այնուհետ  ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2011 թվականի պետական բյուջեի […]

Բեգլարյանի փոխարեն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Գյուրջյանը նշանակվել  է “Գնումների աջակցման կենտրոն” պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահման­ված կարգով”Գնումների աջակցման կենտրոն” պետա­կան ոչ առևտրային կազմակերպության պետի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշ­տոնում նշանակելը։

Ո՞ւմ մեղքով է Հայաստանում կեղծ դեղ հայտնվում

“ Այդ թերացումը միայն մեկ մարդու կամ մեկ համակարգինը չէ, եթե Հայաստանում կեղծ դեղ է հայտնվում, դա հաստատ առողջապահության նախարարի թույլտվությամբ չէ, եթե Հայաստանում անորակ դեղ է հայտնաբերվում, դա եւս  նախարարության անմիջական մեղքով չէ, բայց այստեղ մենք բոլորս անելիքներ ունենք` տարբեր համակարգերով”,-անդրադառնալով  դեղորայքային շրջանառության ոլորտում առկա խնդիրներին, -Henaran.am-ին ասել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: […]

Վայոց Ձորի նախկին մարզպետը ոստիկան է ծեծել

Սեպտեմբերի 24-ին, Ոստիկանության Եղեգնաձորի բաժին է դիմել Արտաբույնք գյուղի բնակիչ, 52-ամյա Ծառուկ Թադևոսյանը և հայտնել, որ գիշերը` ժամը 03:30-ի սահմաններում, Արտաբույնք համայնքի ղեկավարի թեկնածու ՀՀ ԵԿՄ մարզային կառույցի անդամ, 52-ամյա Արմեն Սետրակյանը, իր համախոհներ` Երևանի Աճեմյան փողոց 1-ին նրբանցքի բնակիչ, ԲՀԿ անդամ, Վայոց Ձորի մարզի նախկին մարզպետ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, 48-ամյա Սերգեյ Բագրատյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի