15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ռոմնին առաջ է անցել Օբամայից

ԱՄՆ նախագահի թեկնածու հանրապետական Միթ Ռոմնին հերթական անգամ հիշեցրել է, որ ինքը կոշտ արտաքին քաղաքականության կողմնակից է, հատկապես “համար մեկ թշնամու” հետ հարաբերություններում: Նա շարունակում է քննադատել  գործող նախագահ Բարաք Օբամային Ռուսաստանի հետ չափազանց մեղմ լինելու համար, ինչը սպառնում է ազգային անվտանգությանը: Այնպես որ եթե նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաջողություն գրանցի հանրապետական թեկնածուն, ապա ԱՄՆ-ը եթե […]

Միկրոավտոբուսը բախվել է տրոլեյբուսին

Հոկտեմբերի 8-ին, ժամը 14.30-ի սահմաններում Երևանում Էրեբունիի փողոցում թիվ 73 երթուղու ‘ԳԱԶԵԼ-32213’  մակնիշի միկրոավտոբուս  է բախվել  ‘Ռենո” մակնիշի  տրոլեյբուսին: Վթարի հետևանքով ‘ԳԱԶԵԼ-32213’-ի 2 ուղևորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Հայտնի է Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը

 WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը դեկտեմբերի 15-ին  գոտու պաշտպանություն կանցկացնիԳերմանիայում: Ինչպես հաղորդում է boxen.de կայքը, Արթուր Աբրահամի մրցակիցն է լինելու Մեհդի Բուադլան: Վերջինս ներկայացնում է Ֆրանսիան և  պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 30 մենամարտից 26-ում հաղթանակ է տարել: Հիշեցնենք, որ օգոստոսին Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը մենամարտ են անցկացրել, որից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ […]

Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում  hոկտեմբերի 9-11-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին և 13-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 4-9 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-12-ին աստիճանաբար կնվազի 3-4, 13-ի ցերեկը արևելյան շրջաններում ևս 4-5 […]

Քաղցկեղը մահապատիժ չէ

Աշխարհում հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարված: ՛՛Այսօր քաղցկեղը մահացության պատճառների մեջ զբաղեցնում է  երկրորդ տեղը ամբողջ աշխարհում, առաջին պատճառը սրտանոթայինն է և մեր հանրապետությունն էլ ետ չի մնում՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Նրա տվյալներով՝ Հայաստանում տարեցտարի աճում է քաղցկեղով հիվանդների […]

ԵԽԽՎ պատվիրակության ԲՀԿ-ական անդամները պատրաստ են իրենց տեղը զիջել Վարդան Օսկանյանին

Հոկտեմբերի 2-5-ը որպես ԵԽԽՎ պատգամավորներ մասնակցելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին` տեղեկացնում ենք, որ ԵԽԽՎ բազմաթիվ պատգամավորներ եւ ղեկավար կազմի անդամներ լրջորեն մտահոգված են Վարդան Օսկանյանի գործով, եւ մեզ հետ հանդիպումներում իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն ու ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին: ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին եւ ազգային պատվիրակություններին տրամադրվել է համապատասխան […]

ՀՀԿ-ն թեւակոխում է քաղաքական աշնան փուլը

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումներին` մասնավորապես ասաց, որ Հայաստանը թեւակոխում է քաղաքական աշնան փուլը: Ըստ նրա, սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է մնալ մեր երկրի ազդեցիկ քաղաքական ուժը: “Ուզենք, չուզենք, իրականությունը սա է. մրցակցության պակաս չկար, եւ հանրապետականները հաղթանակ տարան”,-ասաց […]

ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում

2012 թվականը Հայաստանի համար կնշանավորվի ևս մեկ սպորտային կարևոր իրադարձությամբ: ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների 2012թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում:  Ի սկզբանե նախատեսված էր առաջնությունն անցկացնել Թայլանդում:  Թայլանդը, սակայն, հրաժարվեց իր երկրում առաջնությունն անցկացնելու գաղափարից: Բռնցքամարտի Միջազգային Ասոցիացիայի` ԱԻԲԱ-ի առաջարկ-հայտարարությանն արձագանքեց Հայաստանը` ի դեմս ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի և Հայաստանի Բռնցքամարտի  Ֆեդերացիայի նախագահ […]

Պահանջում են չեղյալ համարել “Մանկական Եվրատեսիլի” ընտրությունը

Սեպտեմբերի 30-ին կայացավ “Մանկական Եվրատեսիլ 2012” միջազգային հեռուստատեսային երգի մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և որոշվեց Հայաստանի ներկայացուցիչը: ժյուրիի և կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների (50/50 հարաբերակցությամբ) արդյունքում հաղթող ճանաչվեց Compass band-ը` իր “Sweetie baby” երգով: Միջոցառումը հեռարձակվեց Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության կողմից, 19:00, այն դեպքում երբ պաշտոնապես, որպես միջոցառման սկիզբ, հայտարարվել էր 19:30-ը: Սակայն այս §աննշան¦ հարցին […]

“Տաշիրը”` կույրերի համար

Ինչպես արդեն տեղեկացվել է, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նախատեսում է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների երեք դպրոցներին ապահովել բրայլյան դիդակտիկ նյութերով: Արդեն կնքվել է համապատասխան պայմանագիրը “Հանգրվան” հասարակական կազմակերպության հետ, ըստ որի Լեհաստանում կպատրաստվեն և Հայաստան կառաքվեն շուրջ յոթ միլիոն դրամի 14 անուն անհրաժեշտ նյութերը: Վերոնշյալ դպրոցները, ըստ իրենց կողմից ներկայացված հայտերի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված