Բա հիմա լեզուներդ ինչո՞ւ եք կուլ տվել. «Փաստ»

Վերջին օրերին Արցախի սահմաններին լարվածության սրացման նոր փուլ է սկսվել։ Ադրբեջանը նորից ինտենսիվ կերպով սադրանքների է դիմում։ Սկզբում հակառակորդի զինծառայողներն Արցախի՝ պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին բարձրախոսով հորդորում էին հեռանալ և գյուղատնտեսական, ինժեներական աշխատանքներ չկատարել, ապա հակառակորդի նոր սադրանքների հետևանքով Արցախի Հանրապետության ողջ տարածքը զրկվեց բնական գազից։ Տները, հիվանդանոցները, դպրոցները մնացին առանց ջեռուցման, իսկ […]