08 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով»․ Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսպես կոչված, «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երևույթը պետք է կարգավորվի։

ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։

Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծվի։

Նախկին իշխանությունները շատ սխալ քաղաքականություն էին վարում, հակադրվում էին այդ կազմակերպությունների հասարակական գործունեությանն, ու բարձիթողի թողնում նրանց քաղաքական գործունեությունը, ինչը պետք է ճիշտ հակառակը լիներ։ Հիմա վիճակն ավելի է սրվել, հասկանալի պատճառներով ու արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։

Հ.Գ. Ինքս շատ լավ եմ տիրապետում այդ ոլորտն, ինչի պատճառով ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնել։

Նույնը վերաբերվում է կուսակցություններին։ 2017-ին, երբ քննարկվում էր կուսակցությունների մասին նոր օրենքը, ես եւ Մանվել Սարգսյանն էինք պահանջում, որ օրենքով կարգավորվեն այն կարմիր գծերը, նաեւ գաղափարախոսությունների առումով, որոնք նրանք չեն կարող հատել։ Ապարդյուն։ Արդյունքը տեսնում ենք»։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ