Մի քանի տարբերություն 2018-ի ու 2022-ի շարժումների միջեւ. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի քանի տարբերություն 2018-ի ու 2022-ի շարժումների միջեւ։
Իհարկե 2018-ի եւ 2022-ի շարժումմերի միջեւ նմանություն տեսնելը կոպտագույն սխալ է։
2018 -ի շարժումը՝ պետությունը քանդելու շարժում էր, իսկ 2022-ի շարժումը՝ պետությունը պահպանելու։
2018-ի շարժումն ուներ աշխարհաքաղաքական ու նատոական հովանավորներ, իսկ 2022-ի շարժման պատվիրատուն՝ հավաքական Հայն է։
2018-ի շարժման մասնակիցներն իրենց շարժումն հակադրում էին Արցախյան շարժմանը,իսկ 2022-ի շարժումը՝ Արցախյան շարժման հերթական փուլն է։
Եվ ամենակարեւորը. 2018-ի շարժումից Ալիեւը հիացած էր/ իր իսկ խոսքերով աջակցել է նույնիսկ/, իսկ 2022-ի շարժումից՝ վախեցած։
Առանց կապիտուլյանսների Հայաստան»։