11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքապետի տղան դուբինկայով է ծեծել երիտասարդին. Ժողովուրդ

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզի Վեդի քաղաքում: ՛՛Ժողովուրդ՛՛-ի աղբյուրների տեղեկացմամբ` Վեդու ՀՀԿ-ական քաղաքապետ Վարուժան Բարսեղյանի որդին` Հակոբ Բարսեղյանը, ռետինե մահակով (դուբինկայով) դաժանաբար ծեծի է ենթարկել նույն քաղաքի երիտասարդ բնակիչ Սահակ Սահակյանին: Պատճառն այն է եղել, որ Բարսեղյանի որդին մեծ արագությամբ է սլացել քաղաքով և չքավոր ընտանիքի տղան` Սահակը, համարձակվել է նրան զգուշացնել, […]

Իսրայելական ավիացիան հարվածել է Եգիպտոսին

Իսրայելական ավիացիան հարված է հասցրել Եգիպտոսին, գրում է “Egypt Independent”-ը: Ավիահարվածի հետեւանքով մի քանի տուն է ավիրվել եգիպտական կողմում` Գազայի հատվածի սահմանին: Ինչպես հայտնել է անվտանգության ծառայության աղբյուրը, իսրայելական  F-16 կործանիչները հարվածել են Եգիպտոսի եւ Գազայի հատվածի միջեւ թունելներում գտնվող հրթիռները, ինչպես նաեւ սահմանին մոտ գտնվող տները: Եգիպտական անվտանգության ծառայության աշխատակիցներն առաջարկել են տեղի բնակիչներին լքել […]

Եթե սրանց գործից չհանեն, ապա ամբողջ համակարգն է օրենքի պաշտպանությունը “բոզական” համարում /վիդեո/

ՃՈ տեսուչը, հենց այնպես, ձայնային և լույսային ազդանշանները անջատած հոծ գիծ է հատում… Ու մի բան էլ ասում է` Լավ եմ անում, արա այ տղա…: Իսկ նկատելով կամերան, ասում է`Բոզականա: Եթե այս տեսուչներին գործից չհանեն, ապա ամբողջ համակարգն է օրենքի պաշտպանությունը “բոզական” համարում: ՃՈ մեքենայի կողային համարը` 1357: Գրառումը եւ տեսանյութը՝ Դանիել Իոննիսյանի

ՀԱԿ-ի Զուրաբյանը սեւ-մութ կապեր ունի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ՀԱԿ քաղաքական վերնախավի հետ ակտիվորեն շփվող ռուսաստանահայ Սմբատ Կարախանյանը շարունակում է համագործակցել Կոնգրեսի հետ: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հաճախակի այցերը Մոսկվա, ասում են, նաեւ Կարախանյանի հետ հանդիպելու նպատակով են կատարվում: Պարզվում է` Կարախանյանի հետ Լեւոն Զուրաբյանին ծանոթացրել է այսօր արդեն ՀԱԿ-ից դուրս եկած, “Ազատ դեմոկրատների” անդամ, նախկին ԱԳ նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը. […]

ԲՀԿ-ն ակտիվացել է նախագահական ընտրությունից առաջ. Հայոց աշխարհ

Չե՞ք կարծում, որ խորհրդարանական կառավարման անցնելու վերաբերյալ ձեր նախաձեռնությունը շրջանառության մեջ պետք է դրվեր մեկ-երկու տարի առաջ, ոչ թե նախագահական ընտրությունների շեմին։ Առավել եւս, որ կառավարման համակարգի փոփոխության խնդիրը կարծես չէր մտնում ԲՀԿ ծրագրերի մեջ։ Պատասխանելով “Հայոց աշխարհ” թերթի այս հարցին՝ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը նշել է. “Եթե որեւէ քաղաքական ուժ մի տարի առաջ […]

ԿԳԲ-ում խորհրդակցում են. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի  աղբյուրները տեղեկացնում են, որ  վերջին շրջանում ԱԱԾ-ում գրեթե ամենօրյա ռեժիմով խորհրդակցություններ են կայանում, իսկ քննարկման թեման ներքաղաքական վիճակն է: “Ամենայն հավանականությամբ, առաջիկա քաղաքական զարգացումները պարզապես մտահոգել են իշխանություններին ու նրանք ի սկզբանե փորձում են հակաքայլեր ձեռնարկել: Չի բացառվում, որ այս լուրերը հենց շրջանառության մեջ են դնում իշխանությունները՝ հասարակության մոտ վախի մթնոլորտ ձեւավորելու համար”,-գրում է […]

Ոչ բոլոր սպաները կանացի հորմոններ ունեն. Հայկական ժամանակ

Հունիսի 17-ին “Հարսնաքարը” պայթեցնելու փորձ արած եւ դրա համար 4–ամսյա ազատազրկման դատապարտված ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ նոյեմբերի 1-ին ազատ արձակվեց, երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին բացատրել է իր արարքի իմաստը։ “Համենայնդեպս, կիմանային, որ հայկական բանակում բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել”,– ասել է Սամվելյանը։ Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն համարժեք չարձագանքեց “Հարսնաքարի” դեպքին, […]

Գյումրու քաղաքապետարանում ճոխ-ճոխ խոսել են. Առավոտ

Ըստ “Առավոտ”-ի. Գյումրու ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան՝ խնդրելով 49 հեռախոսահամարների վերջին 6 տարվա կոդոգրումները։   Պարզվել է, որ քաղաքապետարանը տարեկան 30-40 հազար դոլարի հեռախոսավճար է մուծել, սակայն, ըստ Լեւոն Բարսեղյանի, իրեն պատասխանել են, որ կոդոգրում ձեռքի տակ չունեն, գումարը մուծել են, սակայն չեն պահանջել։ Պարոն Բարսեղյանը նորընտիր քաղաքապետ […]

ԱԺ-ն դեմ է կառավարության որոշման նախագծին. Ժամանակ

Նոյեմբերի 23-ին ԱԺ-ում լսումներ են անցկացվելու “Սերմերի մասին” օրենքում կառավարության առաջարկած փոփոխության վերաբերյալ։ Այդ մասին գրում է “Ժամանակ”-ը եւ հիշեցնում, որ կառավարությունն ուզում է օրենքից հանել սերմերի փորձաքննության համար անհրաժեշտ երկու տարի ժամկետը եւ պարզեցնել սերմեր ներկրելու գործընթացը։ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովը նախկինում դրական եզրակացություն է տվել օրինագծին, սակայն այժմ հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահի օրոք […]

Հրաշքով տուժածներ չկան /ֆոտո/

Նոյեմբերի 20-ին ժամը 19:40-ի սահմաններում Վանաձորի    Նարեկացի փողոցում “Նիվա” մակնիշի ավտոմեքենան ճանապարհի աջակողմյան հատվածով երթեւեկելիս բախվել է “Զիլ 131” մակնիշի բեռնատարի ավտոմեքենայի  թափքին, որից հետո նաև ճամփեզրի քարերին: “Նիվա”-ի  առջեւի հատվածը ամբողջովին ջախջախվել է հրաշքով  3 ուղեւորից ոչ ոք չի տուժել: Ի դեպ Նարեկացի փողոցը տեղացիները “չարաբաստիկ” են որակում: Վթարների մեծ մասը այստեղ է լինում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված