Մշակութային բազմազանություն Հյուսիսային պողոտայում (ֆոտո, վիդեո)

Հյուսիսային պողոտան, ՛՛Էրեբունի-Երևան՛՛ միջոցառումների շրջանակում, այսօր վերածվել էր մի քանի տարբեր մշակույթների խաչմերուկի: Պողոտայի մի մասում ասմունքում էին երիտասարդները, մյուսում գորգագործություն ու կավեգործություն էին անում, երրորդում պարում էին ու երգում ազգագրական և ժամանակակից երգեր, չորրորդում էլ ծաղրածուները կատակերգություններ էին անում: Բոլորը մեկ մարդու նման նշում էին Երևանի տոնը: http://www.youtube.com/watch?v=x94kH65MLvI&feature=youtu.be