Մարտի մեկի իրադարձություններն այդպես չպետք է ներկայացվեին. ԳԱԱ նախագահ
_1354783255.jpg)
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձավ վերջին ժամանակներում հանրության քննարկմանն արժանացած ՛՛Պատմության՛՛ դասագրքին, որտեղ խոսվում է մարտի մեկի դեպքերի մասին:
՛՛Ես նախ պատմաբան չեմ, ծանոթ չեմ այնտեղ եղած այն փաստարկներին, որ այդ նյութերը հիմնված են ինչ-որ փաստաթղթերի վրա՛՛,-ասաց նա, սակայն հավելեց, որ այդ դեպքերը առանձնապես մանրամասն չպետք է ներկայցվեր դասագրքում:
՛՛Ես էլ եմ կարծում, որ առանձնապես շատ մանրամասն այդ փաստաթղթերի բովանդակությունն ու տեսագրությունը չարժեր, ուղղակի պետք էր ասել, որ տեղի են ունեցել ընդհարումներ, վերջացնել դրանով, որովհետև այսօրվա փաստաթղթերի գնահատականը մեկն է, վաղը կարող է լինել ուրիշը՛՛: Ըստ Մարտիրոսյանի՝ սխալ է երեխաներին նման գիտելիքներ տալ՝ նշելով, որ դա է պատմությունը:
Հիշեցնենք, խոսքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած ՛՛Հայոց պատմություն՛՛ ուսումնական ձեռնարկի մասին է: