Միացիր համաժողովրդական ընդվզմանը. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկել է Հայաստանի եւ Արցախի վերջնական կործանումը կասեցնելու վճռական քայլերի ժամանակը։ Միացիր համաժողովրդական ընդվզմանը»։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եկել է Հայաստանի եւ Արցախի վերջնական կործանումը կասեցնելու վճռական քայլերի ժամանակը։ Միացիր համաժողովրդական ընդվզմանը»։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի քաղաքացիներ, կներեք ձեզ պատճառվող անհարմարությունների համար: Հավատացեք, այն ինչ տեղի է ունենում այսօր Հանրապետության տարբեր քաղաքներում, զուտ յուրաքանչյուրիդ ուշադրությունը ամենակարևոր հարցի վրա հրավիրելն է: Հայրենիքի ճակատագրից բացի, ուրիշ ավելի կարևոր հարց` այսօր չկա»:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա կուսակցական պայքար չէ, սա ազգային պայքար է։ Ես մայիսի 1-ին լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում։ Ով մտահոգված է Հայաստանի ու Արցախի ճակատագրով՝ թող միանա»։
aravot.am
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ նրա եղբոր՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը այդ ցավալի կորստի կապակցությամբ խնդրել է իր վշտակցությունն ու զորակցությունը փոխանցել նաև Արմեն Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և մերձավորներին:
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի տարբեր վարչական շրջաննեում և հարակից քաղաքներում քաղաքացիները կոչ են անում կանգնեցնել Նիկոլին և իր բերած աղետը»:
ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Արա այ հայասպան դավաճան, էդ ինչ կարգի ես վախեցել որ մի գոռոցից գլխակավոր շներդ մարդկանց առեւանգում տանո՞ւմ են Այսօր կառավարության դիմաց ՀՀԿ երիտասարդներին բերման չեն ենթարկել, նրանց առեւանգել են բիրտ անհամաչափ ուժ կիրառելով: Պատասխան եք տալու, լավ իմացեք։ Մենք ունենալու ենք ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔԻ ՀԱՅԱՍՏԱՆ»:
























