«Հայ ուսանողը երբեք չի կարող հանդուրժել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում». ուսանողները Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան
«Ուսանող, զարթնիր» կարգախոսով երիտասարդները շարունակում են ակցիա իրականացնել երևանյան մի շարք բուհերում։ Ակցիան այսօր նրանք սկսեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։ Անվտանգության աշխատակիցները սկզբում թույլ չտվեցին ուսանողներին ակցիա իրականացնել, սակայն նրանց միացավ համալսարանի դասախոսներից մեկն ու պնդեց, որ երիտասարդներն իրավունք ունեն մտնել համալսարանի շենք։ Երկար բանակցություններից հետո, ի վերջո, ուսանողները Արցախի դրոշներով մտան Ագրարային համալսարան՝ կոչ […]





































