20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին». ընդդիմութունն այսօր հանրահավաք չի անի

«Դիմադրություն» շարժումն այսօր հանրահավաք չի հրավիրի. պատճառը եղանակային պայմաններն են։

«Այսօր՝ վաղ առավոտվանից, շարունակվում են անհնազանդության ակցիաները. մեր հարյուրավոր քաղաքացիներ ամենատարբեր ձևերով ամեն օր դրսևորում են իրենց արդար բողոքը:

Վատ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ այսօր հանրահավաք և երթ նախատեսված չեն։ Վաղը՝ մայիսի 24-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին, բոլորս պետք է լինենք Ֆրանսիայի հրապարակում. միասին կարևոր անելիք ունենք:

Իսկ նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, այս անգամ արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ կմեկնարկի մեր հանրահավաքը:

Այս շաբաթվա ընթացքում մենք մեր ավանդական հանրահավաքները մեկնարկելու ենք Երևանի տարբեր վարչական շրջաններից` այդ վայրերում ապրող մեր քաղաքացիներին ավելի լավ առիթ տալով միանալու համազգային շարժմանը:

Եվ ուրեմն, կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին, Ֆրանսիայի հրապարակում», – այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ