Հայաստանը կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների բազմակողմ զարգացումը. ԱԺ նախագահ
Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Ողջունելով դեսպանին` խորհրդարանի նախագահը շնորհավորեց նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ նրա գործունեության շնորհիվ էլ ավելի կամրապնդվեն հայ-հունական երկկողմ հարաբերությունները: Նրա խոսքով` Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հաստատված ավանդական բարեկամական հարաբերությունները կարեւոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության […]





































