12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կլիպը նկարահանվում է. Հայկական ժամանակ

Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջանակներում ներկայումս նոր երգի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Այս մասին երեկ   “Հայկական ժամանակ”–ին ասել է  “Շարմ” հոլդինգի տնօրեն, պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանը: Տեսահոլովակը նկարահանում է հենց “Շարմ” հոլդինգը: Ջաղինյանը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել, թե ովքեր են երգի կատարողները, ովքեր են նկարահանվում տեսահոլովակում, համարելով, որ այդ տեղեկատվությունը տրամադրելը կոռեկտ չէ: Նա միայն ասել է, որ երգը, որի հիման վրա տեսահոլովակը ստեղծվում է. նվիրված է Սերժ Սարգսյանին: Ռ. Ջաղինյանը թերթի թղթակցին հայտնել է նաեւ, որ “Շարմը” չի զբաղվում Սերժ Սարգսյանի ամբողջ քարոզարշավով:

Ընկերությունը որոշ հատվածի պատասխանատվություն է միայն վերցրել եւ սահմանափակվել տեսահոլովակ նկարահանելով: Իսկ ամբողջ քարոզարշավի պատասխանատվությունը, ինչպես տեղեկացնում են ՀՀԿ-ից, կիսում են մի քանի ՀՀԿ-ականներ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ