09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Էներգետիկայի նախարարությունը ութ տոկոս աճ ունի

՛՛Էլեկտրոէներգիայի արտադրությունը նախորդ տարի կազմել է 5 ու կես միլիարդ կիլովատ/ժամ , անցած ինը ամիսների ընթացքում՝ 5.9 մլրդ կիլովատ/ժամ: Աճը կազմել է շուրջ ութ տոկոս՛՛,-այսօր կառավարության նիստում, ներկայացնելով իր ոլորտի հաշվետվությունը, ասաց Էներգետիկայի և բնական պաշարների ոլորտի նախարար Արմեն Մովսիսյանը: Նախարարի խոսքով՝ իրենք առաջընթաց են ունեցել նաև այլ ոլորտներում: Ներքին շուկայում աճը  եղել է 17 տոկոս: […]

Բեգլարյանը գերակատարել է

 2012 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի  եկամուտների պլանը Տրանսպորտի և կապի նախարարությանը վերագրվող մասով գերակատարվել է 156.9 մլն. դրամով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 637.0 մլն. դրամ (պլան 480.0 մլն. դրամ), որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմում է 90.5 %: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտնեց Տրանսպորտի և կապի նախարար […]

Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին նախօրեին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: Իվանիշվիլին հայտնել է, որ իրենք մի շարք հարցեր են միասին քննարկել, այդ թվում` Վրաստանում տեղի ունեցող կալանքները, գրում է “Regnum”-ը: Վարչապետը խոստացել է Ռասմուսենին, որ Վրաստանի կառավարությունն ակտիվորեն կզարգացնի ժողովրդավարական ինստիտուտները եւ ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանի զինված ուժերը համապատասխանեն ՆԱՏՕ-ի […]

Սևանա լճի շուրջ նոր անտառաշերտի ավելացման համար կտրամադրվի մոտ երկու միլիոն

Մինչև 2023 թվականը Սևանա լճի շրջակայքի անտառածածկը նախատեսված է ավելացնել 1113,2 հեկտարով: Կառավարությունը Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը նախատեսում է իրականացնել 2014-2023 թվականնների ընթացքում: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի խոսքով՝ ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է բարեգործական հիմնադրամներից և միջազգային այլ կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին: Ընդահունր […]

Նստել են Մաթեւոսյանի ոտքին եւ ջարդել

Այսօր` նոյեմբերի 15-ին, անհայտ անձինք կոտրել են Հրանտ Մաթեւոսյանի արձանի ոտքը: Ինչպես դեպքի վայրից shamashyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին արձանի մոտ են հավաքվել բավականին թվով քաղաքացիներ, ովքեր իրենց զայրույթն են արտահայտում կատարվածի վերաբերյալ: Ըստ ֆոտոտոլրագրողի` հավաքվածները ասել են, թե “Էս ջարդողները գոնե գիտե՞ն Մաթեւոսյանի ստեղծագործությունը, մի բան գոնե կարդացե՞լ են: Հույս ունեինք, […]

Տիգրան Սարգսյանը չի պատրաստվում նահանջել

Կառավարության ասյօրվա նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանն սկսեց  սննդամթերքի անվտանգության մասին դիտարկումներով: Վարչապետը հայտնեց, որ կառավարություն են դիմել պանրագործներ, ովքեր այսօր ապահովում են պանրի շուկայի մեծ արտադրանքը և բողոքել են օրինախախտ պանրագործների գործունեության վերաբերյալ: ՛՛Մեր նպատակը հետևյալն է՝ մեր սեղաններին վտանագավոր սննդամթերք չի լինելու: Մենք խստացրել ենք  վերահսկողությունը, և նահանջ չի լինելու ոչ մի պատճառաբանություններով: Մենք […]

Եվրոպայում տեղի է ունեցել տասնամյակի ամենամասշտաբային բողոքի ակցիան /վիդեո/

Եվրոպայում տեղի է ունեցել վերջին  տասնամյակի ամենամասշտաբային բողոքի ակցիան: Եվրոպական պրոֆմիությունների կոնֆեդերացիայի հայտարարած համընդհանուր գործադուլին մասնացել են միլիոնավոր մարդիկ ԵՄ-ան 23 երկրներից: Ցուցարարները բողոքում են բյուջետային տնտեսման քայլերից եւ պետական ծախսերի կրճատումից: Ամենազանգվածային ակցիաներն իրականացվել են Եվրոպայի հարավում` Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում եւ Հունաստանում, որտեղ այդ խնդիրներն առավել սրված են, գրում է “NEWSru.com”-ը: Ցույցերը վերածվել են […]

Ընդդիմության թիվ մեկ խնդիրը

Ներկայացնում ենք  “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ Henaran.am-ի  հարցազրույցի երկրորդ մասը: Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: –Նախագահական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի շուրջ “Ազատ դեմոկրատների”  որոշումը ե՞ րբ հայտնի կդառնա: Ձեր կուսակցությունը եւ՞ ս համագումար կանի: -Ասեմ,  որ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, մեր որոշումը դեկտեմբերի տասնհինգին չէ , որ կլինի, ինչպես […]

ԲՀԿ-ն հյուր է գնալու ՕԵԿ-ին

“Բարգավաճ Հայաստան” կուսկացության ներկայացուցիչները շարունակում են իրենց հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Այսօր երեկոյան նրանք հանդիպելու են կոալիցիայի անդամ ՕԵԿ-ի ներկայացուցչիների հետ: Չնայած մանրամասներ դեռ չի նշվում թե մասնավորապես ինչ են քննարկելու ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերոջ հետ, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ,  թեման ենթադրվում է դուրս կգա օրակարգային հարցեր շրջանակներից:

Հայրապետյանը թմրամոլներին նկատի ուներ. Հայկական ժամանակ

Երեկ կայացած ֆուտբոլի ազգային հավաքականների Հայաստան-Լիտվա հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է թերթի թղթակցի հարցերին՝ նախօրեին տարածված այն տեղեկության առնչությամբ, ըստ որի՝ կիրակի օրը, Հայաստանի ֆուտբոլի առաջնության “Գանձասար”–“Փյունիկ” խաղից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում Հայրապետյանը ծեծել է “Փյունիկ” ակումբի բժիշկ Վարդան Հովասափյանին։ –Հերթական հերյուրանքներն է իմ հասցեին։ Ամեն ինչ խեղաթյուրում են։ Ես հերքում եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի