24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

62 սպաներ ստացել են վաշտի հրամանատարի որակավորում

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ավարտվել են ՀՀ զինված ուժերի 62 սպաների համար վաշտի հրամանատարի որակավորման եռամսյա դասընթացները: Դեկտեմբերի 15-ին որակավորում ստացած սպաների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է սպաների համար որակավորման դասընթացներ կազմակերպելու գաղափարը եւ կարեւորել նման դասընթացների դերը ՀՀ զինված ուժերի սպայակազմի մակարդակի բարձրացման […]

Մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը շփման գծում խախտվել է շուրջ 200 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ  200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի […]

Սա նոր Հայաստան է, եւ վերջ … Սերժ Սարգսյան

“Այդ տարիների ընթացքում խորքային քայլեր են կատարվել, որոնք նոր պետք է պտուղներ տան: Սկսածը ավարտին հասցնելու համար սա շատ կարեւոր է”,-քիչ առաջ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը` ընդգծելով “Լավ, արդար ընտրությունների անցկացումը մեզ համար առաջնային խնդիր է”-եւ որ անցած խորհրդարանական ընտրություններն այս առումով հրաշալի արձագանքներ ապահովեցին: Հայաստանը, ՀՀԿ առաջնորդի […]

Տարօրինակ համակարգչային էքսպրեսիա /ֆոտո/

“Հայկական Կարիտաս” ՀԿ-ի Վանաձորի “Փոքրիկ իշխան” սոցիալական կենտրոնի մուտքի մոտ հետաքրքիր տեսարան արձանագրեց Henaran.am-ի ֆոտոխցիկը: Մարդիկ համակարգիչները ծաղկաման էին դարձրել ու նույնիսկ հող լցրել մոնիտորի մեջ: Լուսանկարներն` առանց մեկնաբանության:

Գոմեշի պես համառ. Նազենիի սրտին է դիպել

Սիրուշոյի նոր`”ՊռեԳոմեշ” երգի տեսահոլովակի շուրջ քննարկումները շարունակվում են: Ներկայացնում ենք դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի կարծիքը տեսահոլովակի մասին: “Սիրուշո բրավո: Առաջին իսկ վայրկյանից դիպավ այս երգը հոգուս ես “մեծ արվեստագետ չեմ”, և չեմ կարող ինչ որ մեկին ինչ որ բան թելադրել, ու չեմ էլ հավակնում համախոհների մեծ բանակի,բայց որպես հայ և քաղաքացի, կամ պարզապես ունկնդիր ես […]

Տարվա լավագույն ֆիլմերը /վիդեո/

Ամերիկյան կինոմատոգրաֆիայի ինստիտուտը հայտարարել է տարվա լավագույն ֆիլմերը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել “Արգո” գործողություն” ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորը, ինչպես եւ գլխավոր դերակատարը Բեն Աֆլեքն է: Ֆիլմը պատմում է 1979-ին Իրանում տեղի ունեցած հեղափոխության եւ այդ քաոսից ամերիկացիների անհավանական փախուստի մասին: Ինչպես երեւում է, Աֆլեքին հաջողվել է “գլուխ հանել” նման բաւդ թեմայից: Երկրորդ տեղում Բեն Զայթլինի […]

ՀՅԴ-ն կոալիցիա վերադառնալու միտք չունի

՛՛Մենք շարունակելու ենք մեր գաղափարների առաջ քաշումը: Մինչեւ դեկտեմբերի 25-ը կկայանա մեր գերագույն արտահերթ ժողովը, մենք որոշում կկայացնենք՛՛,-այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ՀՀԿ-ն իր համագումարին հրավիրել է խորհրդարանական ընդդիմությունից միայն ՀՅԴ-ին, Վարդանյանն ասաց, որ իրենք կիրթ մարդիկ են, նույն երկրում […]

Նոր սերունդը անպատժելիության այլեւս հանդիպելու է միայն ծնողների հուշերում. Սերժ Սարգսյան

Նախագահական ընտրություններից առաջ հնարավորություն ունենք գնահատելու ներկա իրավիճակը  եւ ամփոփելու անցած ճանապարհը,  հասկանալու`որտեղ ենք հիմա եւ ուր ենք գնում: Քիչ առաջ ՀՀԿ արտահերթ համագումարին իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի խոսքով, շուրջ հինգ տարի առաջ մեր պետության, մեր ժողովրդի կյանքում նոր հնարավորություն ստեղծվեց` ժամանակը նոր հնարավորություն առաջարկեց մեր ժողովրդին , հնարավորություն […]

Ոստիկանապետի “կոնցերտը” չօգնեց

 Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը չի կարոտում պատգամավորի մանդատը, զբաղվում է գործարարությամբ: Հարցին, թե ոստիկանապես Վլադիմիր Գասպարյանը կատարե՞ց իր խոստումը եւ նրա համար կոնցերտ ապահովե՞ց՝ Արզաքանցյանն ասաց. “Էտի իրա խնդիրն ա, ինչ ուզում ա թող անի։ Եթե ինքը ուզում ա, կոնցերտ անի, թող անի, մենք կզբաղվենք մեր գործերով”:  Հիշեցնենք, որ թիկնապահներով շրջող գործարարների մասին ոստիկանապետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի