19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մերկասառույց ճանապարհներին

      ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ի, ժամը 17.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:      

Ո՞վ ում է գցել

Գործածար  Վլադիսլավ Մանգասարյանն ու նրա  փաստաբան Հակոբ Ճարոյանը լրագորղների հետ հանդիպմանն անդարադարձան  սփյուռքահայ գործարար  Էդմոն Խուդյանի կողմից իրենց առաջադրվող  մեղադրանքների մասին: Խուդյանը   մեղադրում է մի քանի գործարարների իրեն թալանելու համար եւ պարբերաբար լրատվամիջոցներով ուշադրության կենտրոնում պահում խնդիրը: Մանգասարյանի խոսքով, սփյուռքահայ գործարարի այն հայտարարությունները, թե իրեն “քցել են”`  սուտ է: “Նման սուտ տարածողները  նպատակներ են հետապնդում,  […]

ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ

2012թ. դեկտեմբերի 17-ից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Նոր ընթացակարգը թույլ կտա առավել արագացնել ԱՄՆ  ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը:  Նոր ընթացակարգի շրջանակում արտոնագրի համար դիմում  ներկայացնողներին կառաջարկվեն հետևյալ ծառայությունները.Դիմումի հետ կապված վճարը հնարավոր կլինի վճարել հետևյալ տարբերակներից մեկով. (1) հեռախոսով՝ զանգելով [ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐԸ ԿՀԱՅՏԱՐԱՐՎԻ], (2) առցանց՝ […]

Ավարտվում է ներքին աուդիտի համակարգի ներդրման փուլը

ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ՝ քննարկելու ներքին աուդիտի համակարգի ներդրման ընթացքը: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է պարզել, թե «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի կիրառման մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ են բացահայտվել, եւ կա արդյոք փոփոխություններ-շտկումների անհրաժեշտություն: Ըստ նրա՝ խորհրդարանը հաճախ իր […]

«Ժառանգության» ներկայացուցիչները հանդիպել են ԼՂՀ մշտական ներկայացուցչի հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանի հետ: Հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները շնորհավորել են ԼՂՀ-ում   սեփական պետական կարգավիճակը որոշելու համար անցկացված հանրաքվեի 21 եւ Սահմանադրության ընդունման 16 ամյակը: Միաժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին եւ ներքին խնդիրները: Խմբակցության ղեկավար Ռուբեն […]

Կարինե Ղազինյանի աճյունն այս շաբաթ կտեղափոխվի Հայաստան

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի դեսպան Կարինե Ղազինյանի աճյունը Հայաստան կտեղափոխվի մի քանի օրից` այս շաբաթվա վերջին: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը: Վերջինս նշեց, որ այլ մանրամասները դեռևս հայտնի չեն:   Նշենք, որ 57-ամյա դեսպանը մահացավ դեկտեմբերիի 6-ին` ԱՄՆ-ում: Կարինե Ղազինյանը ծնվել է 1955 թվականի հունվարի […]

Մեզ համար վնասակար է աշխատել մեկ ուղղությամբ. Գ. Հարությունյան

“1918-20-ին մեր առաջին հանրապետության փորձը ցույց է տալիս, որ մեզ համար վնասակար է աշխատել միայն մեկ ուղղությամբ”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց վերլուծաբան, “Նորավանք” հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` անդրադառնալով վերջերս միջազգային սոցիոլոգիական ընկերություններից մեկի անցկացրած հարցմանը` արդյոք ՀՀ քաղաքացիները կողմ են Հայաստանի` Եվրասիական միությանն անդամագրվելուն: Գագիկ Հարությունյանը նշեց, որ այն երկրները, որոնք կանդամգրվեն Եվրասիական միությանը, 15 տոկոս […]

Սերժ Սարգսյանն ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության խորհրդի նախագահ Բորիս Կովալչուկին: Բորիս Կովալչուկը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանում իր գլխավորած ընկերության գործունեության ընթացիկ տարվա արդյունքները, խոսել զարգացման առաջնահերթությունների մասին և քննարկել էներգետիկայի բնագավառում Հայաստանի հետ հետագա համագործակցության ծրագրերը: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Բորիս Յուրիի Կովալչուկը […]

Հայաստանի ձկնամթերքը կարտահանվի Եվրոպա

Ձկան արտադրության ծավալները 2012 թվականին կազմել են 8800 տոննա, այս ցուցանիշը 27 %-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գյուղատնտեսության նախարարության ձկնաբուծության և մեղվաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը: Նրա խոսքով` Հայաստանում ավելացել է ձկնամթերք արտադրող կազմակերպությունների թիվը. հիմա նման կազմակերպությունները 25-ն են, սակայն մինչև տարեվերջ նախատեսվում է այս թիվը դարձնել 35: […]

Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս գնդապետը

Ինչպես տեղեկացնում է “Սարդարապատ” շարժման նախաձեռնող խումբը, դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է Արցախյան ազատամարտի հերոս գնդապետ Մավր Օհանյանը։ Մավր Օհանյանը սկզբից մինչև հրադադարի պահը մասնակցել է Արցախյան ազատամարտին: Նա Արցախի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հիմնադիրներից և Մոնթե Մելքոնյանի հետ միասին մեր Սուրբ Հայրենին ազատագրած հրամանատարներից է: Հայոց բանակի կազմավորումից հետո Մավր Օհանյանը տարբեր հրամանատարական պաշտոններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի