11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գոմեշի մսի գործով մեղավորներին Սեյրան Օհանյանը պատժել է

‘’Գործը գտնվում է քննչական մարմինների ուշադրության կենտրոնում, զինվորական դատախազությունն էլ է վերահսկում է: Այս պահին ձերբակալված է կազմակերպության տնօրեն Օհանջանյանը: Մեղավորները, որոնք ԶՈւ-ում են եղել,  հետեւողական չեն եղել գործընթացում, պաշտպանության նախարարի հրամանով համապատասխան պատիժ ստացել են’’,-անդրադառնալով բանակին գոմեշի միս մատակարարելու հայտնի գործին եւ այն հարցին, թե գործի առնչությամբ ՊՆ համակարգի մեղավոր աշխատակիցներ ներգրավված են քրեական գործում, ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ նախարարությունը հետեւում է գործընթացին` վստահ լինելով, որ իրավապահ մարմինները կհասցնեն այն մինչեւ վերջ:

Հիշեցնենք, որ առայժմ այս գործով կալանավորված է Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը սակայն չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ գոմեշի մսի գործը մամուլը կապում է  ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանի անվան հետ, որը բանակի սպառազինության եւ գնումների համակարգի պատասխանատուն էր: 

Լրագրողները Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցին նաեւ ,թե  արդյոք վերջինիս պաշտոնանկությունը պայմանավորված է այս  եւ Պն կողմից Դոնբասից Հայաստան քարածուխ ներկրելու քրեական գործի հետ, որն ըստ մաուլի՝ կրկին կապվում է Փայտյանի հետ: Նշվում է, որ ներկրող կազմակերպությունը վերջինիս զարմիկին է պատկանում:

Սեյրան Օհանյանն արձագանքելով լրագրողի հարցին նշեց.’’ Ես տեղեկություններ չունեմ, որ գործը կապ ունի Արշալույս Փայտյանի հետ: Քրեական գործ է հարուցված եւ դրա շրջանակներում իավապահները աշխատանքներ են տանում: Դուք պաշտպանության նախարարին այնպիսի հարցեր ենք տալիս, որոնք իրավապահները պետք  է մինչեւ վերջ տեղ հասցնեն: Տեղյակ չեմ, մեր համակարգից այնտեղ մեղավոր չկա, մենք պայմանագիրը կնքել ենք, կապալառու կազմակերպությունը չի կատարել իր խնդիրը, եւ մենք դա ֆիքսել ենք’’:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ