16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Դեդ Հասանին հրաժեշտ տալու համար Հայաստանից հատուկ պատվիրակություն կմեկնի /վիդեո/

Ռուսական հանցագործ աշխարհի խոշորագույն դեմքերից մեկի` “օրենքով գող” Դեդ Հասանի հուղարկավորությունը, ըստ “gazeta.ru”-ի, կկայանա Թբիլիսիում: Ըստ “Преступная Россия” կայքի` “հանցագործ պատրիարքը” կթաղվի Մոսկվայի Դանիլովյան գերեզմանատանը, որտեղ թաղված են հանցագործ աշխարհի հետ կապված մի շարք էթնիկ քրդեր: Նշենք, որ Դեդ Հասանը` Ասլան Ուսոյանը, եւս ազգությամբ քուրդ-եզդի է, ով ծնվել է Վրաստանում:

Թե երբ կկայանա հուղարկավորությունը, առայժմ հայտնի չէ, սակայն ինչպես հաղորդում են ռուսական կայքերը, Հասանին հրաժեշտ տալու համար Հայաստանից հատուկ պատվիրակություն կմեկնի, որի կազմում կլինեն օլիգարխներ, ինչպես նաեւ էլիտայի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը սպանվել է հունվարի 16-ին Մոսկվայի Պովարսկի փողոցի վրա` “Каретный двор” ռեստորանի մուտքի մոտ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ