20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մի փողկապի պատմություն. ԱՎԾ պետին դուրս չեն հրավիրել

“Դա ծիծաղելի  է, նման ասեկոսերներն իրականությանը չեն համապատասխանում եւ նման բան չկա: Պարոն Մնացականյանը հեռացավ, այնուհետեւ  վերադարձավ, որովհետեւ մենք այդ պահին քննարկում էինք ԱԺ Էթիկայի հանձնաժողովի հետ կապված կանոնակարգ օրենքում փոփոխության հարցը  եւ քանի որ երկար քննարկում էր, մարդը գնաց եւ վերադարձավ այն ժամանակ, երբ պետք է համապատասխան նախագիծը քննարկեինք”,- այսօր անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, […]

Ալեն Դելոնը չխախտեց ‘’հայկական ավանդույթը’’ /ֆոտո, վիդեո/

Համաշխարհային կինոյի լեգենդ, ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնը, լինելով Հայաստանում, թերևս չխախտեց ավանդույթը և հրավիրված ասուլիսին ներկայացավ մոտ 20 րոպե ուշացումով: Նրան և ‘’Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմի ստեղծագործակցական կազմին լրագրողները և կազմակերպիչները դիմավորեցին ծափահարություններով: Չնայած կազմակերպիչները նախապես խնդրել էին չկենտրոնանալ և բոլոր հարցերը չուղղել աշխարահռչակ դերասանին, այնուամենայնիվ հարցերի գերակշիռ մասը ուղղված էր հենց նրան:  Ալեն Դելոնն […]

Դրանք մարդասպաններ են. Ջհանգիրյանը կարծիքը չի փոխել

Նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մատաղիսի գործի վերաբերյալ, անգամ արդարացման դատավճռից հետո իր դիրքորոշումը չի փոխել:   “Ես շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ դրանք մարդասպաններ են: Մեղքի զգացողություն դուք ունեցեք, որ մարդասպանները դրսում են”,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում հայտարարել է Գագիկ Ջհանգիրյանը: Նշենք, որ նախկին զինդատախազին Մատաղիսի գործի արդարացման վճռի շուրջ լրագրողների […]

Ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակը

Ֆեյսբուքյան օգտատեր Ռաֆայել Մելքոնյանն իր էջում ներկայացրել է աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստների ցանկը: ”Ամենահարուստ ֆուտբոլիստների տասնյակը 1.Լիոնել Մեսսի – “Բարսելոնա” (27.5 միլիոն ֆունտ)2.Դեյվիդ Բեքհեմ – ազատ գործակալ (26.2 միլիոն ֆունտ)3.Կրիշտիանու Ռոնալդու – “Ռեալ Մադրիդ” (24.3 միլիոն ֆունտ)4.Սամուել Էտո’ո – “Անժի” (19.4 միլիոն ֆունտ)5.Ուեյան Ռունի -“Մանչեսթեր Յունայթեդ” (17.2 միլիոն ֆունտ)6.Զլատան Իբրահիմովիչ – ՊՍԺ (16 միլիոն ֆունտ)7.Սերխիո Ագուերո […]

Սերժ Սարգսյանն ընդունել է Ալեն Դելոնին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է համաշխարհային կինոյի լեգենդներից մեկին՝ ֆրանսիացի նշանավոր դերասան Ալեն Դելոնին, ով այսօր Երևանում ներկա կգտնվի իր մասնակցությամբ նկարահանված ”Շնորհավոր Ամանոր, մայրեր” ֆիլմի պրեմիերային: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում, ուրախությամբ նշելով, որ Ալեն Դելոնի ստեղծած կերպարները Հայաստանում ևս մեծ ճանաչում և ժողովրդականություն են վայելում, իսկ դարավոր պատմություն և մեծ ներուժ […]

Սամբոյի լավագույնները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստում որոշվել են Մրցաշրջան 2012-ի մարզիկների և մարզիչների լավագույն տասնյակները: Այս մասին Henaran.am-ին տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից: ”Հարկ է նշել, որ ի տարբերություն Մարզական լրագրողների ֆեդերացիայի կողմից անցկացվող՝ Հայաստանի լավագույններին որոշելու ամենամյա ավանդույթի, ուր չեն բացառվում նաև լրագրողների անձնական նախապատվությունները որևէ մարզաձևի կամ մարզիկի նկատմամբ, Սամբոյի ֆեդերացիան առաջնորդվում է հաստատված […]

Ծառուկյանի որոշումը Սարգսյանին չի զարմացրել

”Քաղաքական այն դեմքերն ու միավորումները, որոնք կարող էին մրցակցություն մտցնել ընտրություններում իշխանության հետ նույն դաշտից էին, և այս պատճառով գաղափարական պայքար չի ստացվում”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ իր համար սպասելի էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը, քանի որ բիզնեսով զբաղվող մարդը առաջին հերթին պետք է մտածի իր ունեցվածքի […]

181 մեքենա մաքրման աշխատանքներ է իրականացնում

   Մայրաքաղաքում տեղացած և շարունակվող ձյան տեղումների հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից արդեն երրորդ օրն է սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև  բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Աշխատանքներում ներգրավված է ընդհանուր թվով շուրջ 181 միավոր մեքենա-մեխանիզմ, այդ թվում 56 ձյուն մաքրող, 62 աղցան, 22 մայթ […]

Ալեն Դելոնը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրն էր

Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին: Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ կատարեց նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի […]

Երջանկություն փնտրող ԲՀԿ-ականները ”Հանրապետականինն” են /վիդեո/

”Շուտով աշխարհի վերջն է, մենք պետք է հասկանանք, թե որ աշխարհի վերջն է ձևավորվում մեր օրակարգում` դեկտեմբերի 21-ին մեռնող աշխարհի, թե նոր աշխարհի, որը սկսվում է դեկտեմբերի 23-ին, իսկ դեկտեմբերի 22-ը մտորումների օր է: Օրակարգերը, որ ձևավորում են մեր կուսակցությունները, մեռնող աշխարհի օրն են”,-այսօր ասուլիսում  ներքաղաքական իրավիճակն այսպես մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը: Ըստ նրա` բոլոր քաղաքական ուժերն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի