07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Doing business-ի ցուցանիշները ուրախացրել ու անհանգստացրել են վարչապետին

՛՛Շատ կարևոր է, որ այդ տեղում ենք հայտնվել, բայց վերլուծությունները, որ կատարում ենք, տեսնում ենք, որ շատ անելիք ունենք: Շատ երկրների ղեկավարներ իրենց անձնական հսկողության տակ են պահում այդ ցուցանիշները: Կարևոր է, որ մենք ունենք առաջընթաց՛՛,-այսօր  խոսելով ՛՛Doing business՛՛-ի հրապարակած վերջին աղյուսակի մասին, ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ խնդիրներ կան մի […]

ԱԺ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահի հետ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Պրշեմիսլ Սոբոտկայի հետ, որի ընթացքում իր եւ ՀՀ Ազգային ժողովի անունից գոհունակություն է հայտնել ՉՀ Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի կողմից ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործով ընդունած դիպուկ եւ արդարացի բանաձեւի կապակցությամբ: Կարեւորելով չեխ գործընկերների այս քայլը` Էդուարդ […]

Հայաստանի արտգործնախարարի հանդիպումները Գվատեմալայում

Հոկտեմբերի 23-ին օրվա երկրորդ կեսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանեց Գվատեմալա, որտեղ հանդիպում ունեցավ  արտաքին հարաբերությունների նախարար Հարոլդ Կաբայերոսի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Գվատեմալայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց, որ 1998 թ. դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր շատ բան չի արվել եւ, որ ինքն ուրախ է ի կատարումն սեպտեմբերին Նյու-Յորքում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների այսօր […]

Կկրճատեն` աշխատավարձը կբարձրանա

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով իր հանձնարարականներն, ասաց, որ այս տարի ունենալու ենք տնտեսական աճի բավականին բարձր ցուցանիշ: Մեր առջև կանգնած է որակապես նոր խնդիր: ՛՛Մենք զգում ենք տարբեր ոլորտներում աշխատուժի պակաս, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության խնդրի  հետ՛՛,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ խնդիրը հատկապես սուր է դրված ՏՏ ոլորտում: Ոլորտների զարգացումը վտանգվում է […]

ԱԱԽ քարտուղարը Չինաստանում է

             Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հանդիպում է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիեւի հետ, ում հետ քննարկվել են ՇՀԿ-ում Հայաստանի դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: ԱԱԽ քարտուղարը մասնակցել է նաեւ ՇՀԿ եւ ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին, որին ներկա է գտնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար […]

Պետք է կատարել նախագահի հանձնարարականը. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում նախքան օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ հանձնարարականներով: Վարչապետն ասաց, որ պետք է կատարել նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը, որը վերաբերում է Աբովյանի բուժական կնետրոնին: Ասյտեղ պայմանները չեն համապատասխանում պահանջված վիճակին: Վարչապետը հանձնարարեց այստեղ իրականացնել բուժական սարքերի համալրում: Սակայն սրանից զատ պետք է ամբողջապես վերանորոգվի այս բուժական հաստատությունը, կատարվելու են շինարարական […]

Ավստրալական նահանգը ճանաչել է ԼՂՀ-ը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը  բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա ժողովրդի ինքնորշման իրավունքը, ինչպես նաեւ կոչ է անում իր երկրի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել հարաբերությունները նրա ժողովրդի հետ: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը: Գրասենյակի անդամներն իրենց շնորհակալությունն են հայտնել նահանգի խորհրդարանին` ընդգծելով, […]

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն

Հոկտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպում կունենա Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ: Նշենք, որ հոկտեմբերի 22-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին “ԱՊԱ” գործակալությանն էր հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` նշելով, որ հանդիպումը կկայանա Փարիզում` առաջիկա շաբաթվա ընթացքում:

Չեմպիոնների լիգա. ‘Արսենալը’ անակնկալ մատուցեց

Չեմպիոնների լիգայի B խմբում անգլիական ‘Արսենալը’  սեփական հարկի տակ պարտվեց գերմանական ‘Շալկե 04’-ին: Վերջիններս 2 անպատասխան գնդակ ուղարկեցին ‘Արսենալի’ դարպասը: Խմբի մյուս խաղում ‘Օլիմպիակոսը’ հյուրընկալվելիս կարողացավ 1:2 հաշվով հաղթել ‘Մոնպելիեին’: Նման կերպ` խմբում առաջատարը ‘Շալկեն’ է, որն ունի 7 միավոր, 2-րդը՝ 6 միավորով ‘Արսենալն’ է, 3-րդը՝ ‘Օլիմպիակոսն” է 3 միավորով, իսկ 4-րդը` ‘Մոնպելիեն’ է 1 […]

Չեմպիոնների լիգա. ‘Դինամո’-ները պարտվեցին

Չեմպիոնների լիգայի Aխմբում երեկ ‘Պորտուն’ սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Կիևի ‘Դինամոյին’: Խմբի մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն հյուրընալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց Զագրեբի ‘Դինամոյի’ դարպասը: Խաղերից հետո խմբում առաջատարը “Պորտուն’ է, որ ունի 9 միավոր: ՊՍԺ-ը ունի 6 միավոր, Կիևի  ‘Դինամոն’` 3 միավոր, Զագրեբի ‘Դինամոն’ ՝ 0:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի