02 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Я Гарегин Нжде “կայֆավատների” վերջը

Ուշադիր հետևում եմ յագարեգիննժդեհամանիային: Շատ լավ հասկանում եմ, որ բոլոր կողմերը հիմա հավեսով մասնակցում են ֆիլմի ռասկռուտկային, մարքեթինգում շատ հայտնի “վիրուսային առաջխաղացման” մեթոդով:

Հիմա փորձեմ կարճ վերլուծել այս կայֆավատների հնարավոր արդյունքները:

ա) Եթե այս մոլուցքը շարունակվի, համոզված եմ, որ այլևս որևէ հովանավոր, ապագայում, չի ցանկանա գումար ներդնել հայկական որևէ լուրջ ֆիլմ նկարահանելու համար (մաքսիմում Պոկեր կամ Ալաբալանիցա), քանի որ ցանկություն չի ունենա համացանցային կայֆավատ տեսնել իր ծախսված միջոցների վրա:

բ) Մարդիկ , որոնք հավեսով լցվել են, յագարեգիննժդեհ տեսահոլովակ կամ դեմոտիվատոր պատրաստելու գործին, փորձում են համոզել, որ Նժդեհը մեծություն է և ծաղրում են, իսկլյուչիտելնո պաթոսային արտահայտությունը: Իսկ այդ պրոցեսին ընդիմացողներին անվանում են հումորազուրկ, սուտի պատրիոտ և այլն և այլն:

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք, ներկա պահին, եթե ասում ես Գարեգին Նժդեհ, միանգամից աջքիդ առաջ գալիս են, տարբեր տիպի ձեր կողմից ստեղծած Մաուգլիներ, Պեոչկիններ, Շռեկներ, օռկեր, էլֆեր և մնացած զրթուզիբիլ:
Հարգելիներս, միթե իրոք, մարկեթինգային ինֆանտիլիզմից դրդված չեք հասկանում, ինչին է բերում այսպիսի մասսայական կերպարապիտակավորումը:

գ) Շատ պրիմիտիվ են թվում այն արդարացումները, որ Նժդեհի կերպարը փչացրել են ՀՀԿ, տարբեր տիպի արծիվները և այլն:

Եթե նույնիսկ այդպես լիներ, ինչու եք ձեզ իջեցնում և հավասարվում ձեր կողմից ատելի կուսակցության մակարդակին:

դ) Կապված բուն, որոշների մոտ հորթային հրճվանք առաջացող դրվագի մասին: Արդեն անդրադարձել եմ, որ այս արտահայտությունը Նժդեհն ասել է, հետաքննության ժամանակ, երբ քննիչը փորձել է վիրավորել Նժդեհին:

Նժդեհը հպարտ պատասխանել է- ” Я Гарегин Нжде! ” քանի որ շատ քչերն են հայ ազգի գոյատևման համար այդքան ներդրում ունեցել:

Հասկանում եք, կամա թե ակամա, ծաղրում եք Նժդեհի այն հուզմունքային վիճակը, որ ինքը , այդքան ժամանակ գտնվելով բանտում, չի կոտրվել և հպարտորեն շպրտել է ռուս ՆԿՎԴ քննիչին- ” Я Гарегин Нжде! ”

Գնացեք Սյունիք: Հայացք հառեք Խուստուփին: Սյունաց ամրոցին: Սյունաց խռով լեռներին: Անծայրածիր անտառներին: Որոտանին ու Արաքսին: Վայելեքը Սյունաց աշխարհը այդքան, ինչքան կկարողանաք:

Վերադարձեք ու մի պահ թեքվեք ճանապարհից և ոլորաններով բարձրացեք դեպի փոքրիկ Սպիտակվոր վանքը, որի բակում թաղված են Նժդեհի մասունքները: Բարձունքից ուշադիր նայեք շուրջբոլորը: Եվ այդ ժամանակ, տեսնելով և հասկանալով ինչ է Սյունիքը, ինչ է Վայքը ,հաստատ, կմոտենաք Սպարապետի գերեզմանին և հպարտորեն կասեք – “Спасибо тебе, что Ты- Гарегин Нжде!”

Բլոգեր Տիգրան Քոչարյանն է գրառման հեղինակը: 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ