08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում

2012 -ի նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանն ընտրվել է Եվրոպայի Խորհրդի մեկ եւ ՄԱԿ-ի երկու կառույցներում: Դրանցից առաջինը ԵԽ մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբն է, որի անդամ է վերընտրվել ՀՀ ներկայացուցիչ, ներկայումս այդ խմբի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանը: 2008-ին ստեղծված Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խումբը (GRETA) վերահսկում է Եվրոպայի խորհրդի Մարդկանց շահագործման դեմ […]

ՖԻՖԱ-ի աղյուսակում Հայաստանը կբարձրանա 7 հորիզոնականով

Դեկտեմբերի 19-ին կհրապարակվի ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանը Լիտվայի հավաքականի նկատմամբ, ընկերական հանդիպմանը տարած հաղթանակի շնորհիվ կբարձրանա 7 հորիզոնականով: Լիտվայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականը հավաքել է 13 միավոր: Իսկ սա նշանակում է, որ հավաքականը տարին կավարտի 75-րդ հորիզոնականով: Հիշեցնենք, որ ներկայումս մեր հավաքականը զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը: Նախորդ աղյուսակի համեմատ նա իր տեղը զիջել է […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-ին ընդունեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին եւ “Հայ-ռուսական համագործակցություն” ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին: Տեղեկացնենք, որ Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստան է ժամանել ‘Հայ-ռուսական համագործակցություն” կազմակերպության հրավերով՝ մասնակցելու իր՝ ‘Հայաստան. հազարամյակների ուղի’ գրքի առաջին հատորի շնորհանդեսին: Այդ գիրքը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի հայոց պատմության չափածո շարադրանք է՝ հիմնված […]

Երևանի քաղաքապետարանում բացվել է ‘Մեկ պատուհան’

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Փ. Բուզանդի 1/3 հասցեում գտնվող քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում «Մեկ պատուհան» սկզբունքով աշխատող նոր գրասենյակի բացմանը: Բնակչության հետ շփումն ավելի մատչելի և օպերատիվ դարձնելու նպատակով բացված գրասենյակը, որը հագեցած է ժամանակակից տեխնիկական միջոցներով, հնարավորություն է ընձեռում փաստաթղթերի, դիմումների մուտքագրման և դրանց հիմքով ձևակերպված փաստաթղթերը հասցեատերերին առաքելու կամ առձեռն հանձնելու գործընթացներն […]

Ինքնաբացարկի մասին հայտարարություն թիվ 1 ընտրատարածքից

                  Երեւանի թիվ 1 ընտրատարածքում անցկացվելիք լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը հայտարարում է ինքնաբացարկի եւ Ժառանգության թեկնածու Ստյոպա Սաֆարյանին սատարելու մասին: Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում Արմենակ Դովլաթյանը գրել է. “Հարգելի հայրենակիցներ. Թիվ 1 (Ավան, Ավան Առինջ, Նոր Նորքի 2-րդ […]

Հայ երգը մնաց առանց Մայր. Անդրե

Երգիչ Աբդրեն Ֆեյսբուքյան իր էջում իր ցավն է արտահայտել սիրված երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ: ‘Հայ երգը մնաց առանց Մայր-Ֆլորա Մարտիրոսյանի… Կյանք… դաժան ու անարդար… Մեծ պատիվ էր ինձ համար երգել մեկ բեմում, շփվել ու ընկերություն անել Հայ Ազգի Լեգենդ Ֆլորա Մարտիրոսյանի հետ: (((Ցավալի կորուստ հարազատների, ընկերների և ողջ Հայ ազգի համար: Երանի չարթնանայի, չիմանայի: […]

Դատապարտյալ Հայկ Գալստյանի տեսաուղերձը /վիդեո/

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության  հանրային կապերի բաժինը ուղարկել է տեսանյութ, որում դատապարտյալը հերքում է, որ կարել է աչքերը: “Մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հրապարակել են “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի նամակը, որով նա իբր հայտնել է, թե կարում է աչքերը եւ հայտարարում անժամկետ հացադուլ, քանի որ 20.11.2012 ԱԺ-ում կայացած հանրային լսումների ժամանակ ՀՀ […]

ՀՅԴ-ը ու ‘Ժառանգությունը’ բավականին լավ զրույց են ունեցել

‘’Ժառանգության’’ կենտրոնական գրասենյակում այսօր հանդիպել են ‘’Ժառանգությունն’’ ու ՀՅԴ-ը: ‘’Ժառանգությունից քաղաքական կոնսուլտացիային ներկա է եղել վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ՀՅԴ-ից` պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արմեն Ռուստամյանը, ինչպես նաև Գմ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: ‘’Ներկայացվել են օրակարգային հարցերը կուսակցություններից, իրենք իրենց յոթ կետերը, մենք մեր մոտեցումները’’,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը: Վերջինիս […]

“Հանրապետությունն” ու “Ժառանգությունը”` միասի՞ն

            “Մենք  ընդհանուր ճանապարհ ենք անցել, ընդհանուր պայքարի ճակատներ ենք անցել: Իմ հարաբերությունները Արամ Զավենի Սարգսյանի հետ միշտ եղել են շատ լավ մակարդակում, “Հանրապետություն” կուսակցությունում ունեցել եմ մեծաթիվ ընկերներ, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում եւ գոտեպնդված եմ  իրենց հայտարարությամբ”,- մեկնաբանելով “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի վերջին հայտարարությունը,  Henaran.am-ին ասաց ԱԺ  “Ժառանգություն” կուսակցության  նախկին […]

Արթուր Բաղդասարյանը մասնակցեց ՀԱՊԿ-ի նիստին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ-Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի համատեղ նիստին, որի ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության խնդիրների լուծման գործում ՀԱՊԿ Խորհրդարանական Վեհաժողովի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի փոխգործակցության, ինչպես նաև Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերման հետևանքերի և իրավիճակի հնարավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված